Ընտրությունների նախորդ օրը մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել Գորիս
ՎիդեոՍյունիքի մարզի Գորիս քաղաքում ավագանու ընտրությունների նախօրեին մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել քաղաք:
NEWS.am-ի թղթակիցը Գորիսից հայտնում է, որ ոստիկանությունը գիշերն ուժեղացված ծառայություն է անցկացրել քաղաքում:
Հիշեցնենք, որ Գորիսում պայքարելու են 2 կուսակցություն և 1 դաշինք՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները և նոր ձևավորված «Առուշ Առուշանյան» դաշինքը։
«Առուշ Առուշանյան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Առուշ Առուշանյանը այս պահին կալանավորված է: