7 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով ԱԱԾ աշխատակից է ազատվել պաշտոնից. «Handball»-ի առաջնությունն ու 15 ամյա տղայի սպանությունը (Տեսանյութ)
ՎիդեոArmlur.am-ը գրում.
2013 թվականի hոկտեմբերի 12-ին Վանաձոր քաղաքում սպանվել էր 15-ամյա Դավիթ Հովակիմյանը: Այս գործով կալանավորվել, ավելի ուշ դատարանի որոշմամբ արդարացվել էր Կարեն Կունգորցեւը: Դեռեւս 7 տարի առաջ «Ժողովուրդ» օրաթերթն այցելել էր սպանված Դավիթ Հովակիմյանի բնակարան:
Տղայի հոր` Հակոբ Հովակիմյանի խոսքով Դավիթն Աջափնյակ վարչական շրջանի ձեռքի գնդակի թիմի ավագն է եղել եւ հոկտեմբերի 9-ին գնացել էր Վանաձոր՝ մրցումների. «Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 4-ի կողմերը, որդուս հետ խոսեցի, ասաց, թե պա՛պ, կրել ենք, վերջին գոլն էլ ես եմ խփել, ու չեմպիոն ենք դարձել, մի հատ էլ վաղը ընկերական խաղ կխաղանք ու կգանք Երեւան: Ավելի ուշ տղայիս ընկերները զանգահարել էին մյուս որդուս եւ ասել, թե Դավիթը կռիվ է արել, ու նրան խփել են», – նշել էր հայրը:
Նշենք, որ Վանաձորում տեղի ունեցած առաջնությանը մասնակցել են Ալավերդի քաղաքի, Երեւանի Դավիթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջանների եւ ԼՂՀ-ի «handball»-ի թիմերը:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում