ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վանո Սիրադեղյանը կտակում գրել է, թե որտեղ հուղարկավորեն իրեն
Վիդեո«Որպես պետական գործիչ, նա այնքան ներդրում ուներ, որքան չունեցավ Երրորդ Հանրապետության և ոչ մի ներկայացուցիչ՝ Ղարաբաղյան շարժման ժամանակներից մինչև այսօր»,- հոկտեմբերի 15-ին կյանքից հեռացած քաղաքական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի մասին նշում է նրա մտերիմներից արձակագիր Մերուժան Հովհաննիսյանը։
Վանո Սիրադեղյանը, ով 2000 թվականից սկսած հետախուզման մեջ էր, հնարավորություն չունեցավ վերադառնալու Հայաստան նույնիսկ հեղափոխությունից հետո։
Ինչո՞ւ չվերադարձավ՝ հարցին ի պատասխան՝ Մերուժան Հովհաննիսյանը պատասխանում է․
«Պետք է դատական նոր պրոցես սահմանվեր, արդարացվեր, վերականգնվեին իր իրավունքները և իրավունք վերապահվեր իրեն հանրապետություն վերադառնալու» Մերուժան Հովհաննիսյանը նշեց, որ ըստ իրեն հասած տեղեկությունների՝ Վանո Սիրադեղյանը կտակել է, որ իրեն մահվանից հետո իրեն հուղարկավորեն հայրենի Կոթի գյուղում։