Լրահոս
Կարևոր


Կարմիրբերետավորներն այնքան էին ծեծել, որ ամբողջ աչքը կապտել էր. մեզ ստորացնում էին. ինչ է կատարվել Նոր Նորքում. մանրամասներ

Վիդեո

Հոկտեմբերի 20-ին Նոր-Նորքում, աղբանոցի վերածված վայրում, կառուցված ավտոտնակները քաղաքապետարանը հողին հավասարեցրեց: ԼՈՒՐԵՐ.com-ին է ահազանգել այդ ավտոտնակներից մեկի սեփականատերը՝ Ժաննա Դիլարյանը, որը պատմել է, թե կարմիրբերետավորները ինչպես են բռնի ուժ կիրառել բնակիչների, այդ թվում նաև երեխաների հանդեպ:

«Այն տարածքը, որտեղ ավտոտնակները կառուցել ենք, ժամանակին ծառայել է որպես աղբանոց: Աղբատեղին մաքրեցինք ու փոխարենը ավտոտնակ կառուցեցինք: Ոչ մի բնակիչ դեմ չէր մեր այդ որոշմանը: Ապամոնտաժման օրը ես չէի պատկերացնի, որ այդքան մարդ մեզ հետ հավասար ոտքի կկանգնի ոստիկանների դեմ: Իրենց գալը շատ հանկարծակի եղավ. եկան հենց երեկոյան և պատրաստված: Հարևաններից մեկը վախեցած եկավ ասաց, որ բակ է մտել տրակտոր, շտապօգնության մեքենա և ոստիկանների մի զորք »,- պատմում է քաղաքացին:

Նա ասաց, որ ոստիկաններից խնդրել է՝ ավտոտնակները ապամոնտաժելու որոշումը իրենց ցույց տան և տրամադրել 2 օր ժամանակ, քանի որ ինչպես մեր զրուցակիցն է պնդում, այդ ավտոտնակների վրա ահռելի գումար է ծախսել. «Ես չէի թողնում, որ քանդեն էդ ավտոտնակները, խնդրեցի 2 օր ժամանակ՝ եթե դրանք քանդելու են, թողնեն ես քանդեմ, քանի որ ես գումար եմ ծախսել. միայն դարպասներից ամեն մեկը արժեր 600 հազար դրամ, ինձ պատասխանեցին, որ ես չունեմ այդ ժամանակը»,- ասաց Ժաննա Դիլարյանը:

Վերջինս նշում է, որ սրտնեղած է ոչ թե նրանից, որ իրենց արդար քրտինքով կառուցած ավտոտնակը քանդել են, այլ ոստիկանների ոչ մարդկային վերաբերմունքից. «Իրենք կարող էին էլի քանդել ավտոտնակը, բայց այն ինչն արեցին այդ օրը ոչ մարդկային էր: Այնքան են մեզ հիասթափեցրել, որ միայն երկրից փախչելը կօգնի: Կարմիրբերետավորները այնպես են հարվածել ձեռքիս, որ 2 օր է՝ չեմ կարողանում այն շարժել: Իրենք ինձ հրեցին, գցեցին գետնին, այնուհետև ամուսնուս ընկերոջը ծեծելով տարան ավտոմեքենա, որտեղ նորից շարունակում էին հարվածել էդ խեղճ տղուն: Այնքան էին ծեծել, որ ամբողջ աչքը ուռել և կապտել էր: Ես այդ ավտոմեքենայի դիմացը փակել էի, թույլ չէի տալիս, որ ամուսնուս ընկերոջը տանեն բաժին, ու կարմիրբերետավորներից մեկը ասում է՝ մի կանգնի մեքենան քշի: Իրենք պատրաստ էին անգամ իմ վրայով անցնել, ես և ամուսնուս ընկերոջ կինը ուշագնաց եղանք, բայց իրենք ոչնչից չէին սաստվում: Անգամ երեխաներին էին քաշքշում, իրենց պահվածքը մարդուն բնորոշ չէր»,- հուզված պատմում է նա:

Ըստ մեր զրուցակցի՝ թույլտվության թուղթը իրենց ցույց տվեցին միայն ժամեր անց, իսկ մինչ այդ ոստիկանները ավտոտնակի սեփականատիրոջը հղում էին տալիս կայքին. «Ինձ ասում են՝ մտեք կայք, նայե՛ք, այնտեղ կա: Ասում եմ ես եմ չունեմ ինտերնետ, ո՞նց նայեմ: 2 ժամ հետո ինչ-որ մի թուղթ բերին, իբրև թե թույլտվության որոշումն է, բայց նորից մեզ չտվեցին այն, աչքի տակով նայեցինք և թաքցրին այն: Այսօր ամուսինս ասում է՝ այդ թուղթը օրինական չէր, քանի որ կնիքի վրա կամ կողքը չկար որևէ ստորագրություն»,- նշեց Ժաննա Դիլարյանը:

Ավտոտնակի սեփականատերը խոսեց նաև այդ օրվանից հետո իր երեխաների մոտ առաջացած հոգեբանական խնդիրներից. «Երեխաներս այդ օրվանից հետո շատ են փոխվել, խելոքացել են, խեղճացել են: Ինձ ասում են՝ մամա՛, որ մենք չարություն անենք, էդ ոստիկանները կգան ձեզ կծեծե՞ն: Այսինքն՝ ոստիկանները հոգեբանորեն ազդել են երեխաներիս վրա: Իրենք մտածում են, որ մարդկանց կարան ուժով ստորացնեն»,- ասաց նա:

Ժաննա Դիլարյանն ընդգծեց, որ չնայած նրան, որ իրենց ավատոտնակը արդեն հողին է հավասարացված, միևնույն է շարունակելու է այդ խնդրից այնքան խոսել, մինչև քաղաքապետը ուշադրություն դարձնի, թե ինչպես են կարմիրբերետավորները իրականացնում ապամոնտաժման աշխատանքները:

Զվարթ Պետրոսյան

Ռոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների