Փաշինյանը՝ աղմուկ հանած լուսանկարի մասին
ՎիդեոՀՀ Կառավարության այսօրվա հոկտեմբերի 28-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շահարկումներին, որ պետական միջոցառումներից լուսանկար են տարածում ու գրում՝ «վայ, տեսեք, պաշտոնյաները դիմակ չեն կրում»:
«Հարգելիներս, քաղաքացիներն էլ հարսանիք են անում, միջոցառումներ են անում, սեղանի շուրջ կամ միջոցառման ժամանակ սուրճ խմելիս մարդիկ դիմակ կրո՞ւմ են»,-ասաց նա:
Վերջինս նաև նշեց, որ այդ էժան շահարկումներին պետք է չտրվել. «Այսօր մահերի պատասխանատվությունը կրում են այն մարդիկ, որոնք իրականացնում են հակապատվաստումային քարոզչություն»,-ասաց վարչապետը: