Ցավով եմ ասում. Նիկոլ Փաշինյանը վատ լուր հայտնեց
Վիդեո«Մենք գիտենք, որ այնուամենայնիվ թույլ են տրվում որոշ կեղծիքներ և չարաշահումներ:Ես ցավով եմ ասում, որ ունենք մեկ տասնյակից ավելի բուժաշխատողներ՝ քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված, եւ կալանավորված անձինք եթե չեմ սխալվում 6 հոգի: Ամենացավալին այն է, որ մենք այդքան չարչարվում ենք և պատվաստանյութեր ենք ձեռք բերում, բայց տեսնում ենք, որ թուղթը ձևական տալիս են և պատվաստանյութը բացում և դատարկում են»,- ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքերով՝ այսօր մահերի պատասխանատուն այն մարդիկ են, ովքեր իրականացնում են հակապատվաստումային քարոզչություն: