«Օրենքով գող» Արսեն Երևանսկու գործով փաստաբան է գաղտնալսվել. ինչ են զրուցել (Տեսանյութ)
ՎիդեոArmlur.am-ը գրում է.
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ «օրենքով գող» Արսեն Երևանսկու՝ Արսեն Մկրտչյանի գործով, գաղտնալսվել է փաստաբանը: Նա Վաչե Դավթյանն է, որը մեզ հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ է զրուցել Երևանսկու հետ, ինչ հարցով է «օրենքով գողը» մինչ կալանավորվելը զանգահարել իրեն:
Ինչպես հայտնի է, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում հայտնել էր քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հանցավոր սխեմաներ բացահայտելու մասին։