Ես էսօր էլ եմ պատրաստ իմ որդուն տալ գերիների վերադարձի դիմաց. Փաշինյան
ՎիդեոԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանիին հիշեցրեց գերիների վերաբերյալ նախկինում իր արած հայտարարությունները: Օրինակ այն, որ ինքը նախընտրական շրջանում ասում էր, թե պատրաստ է իր որդուն տալ գերիների դիմաց, հետո հայտարարեց, որ գերիները մեկ-երկու ամիս էլ կսպասեն, հետո էլ հայտարարեց, թե դեռ պետք է քննվի, թե ինչու են գերի ընկել:
Ուստի հարցրեց Փաշինյանին, թե ինչպիսի՞ն է, ի վերջո, իր վերաբերմունքը գերիների մասով:
Փաշինյանը նախ անդրադարձավ իր որդուն գերիների դիմաց Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ դիտարկմանը` նշելով. «Ես հիմա էլ եմ պատրաստ իմ որդուն տալ գերիների վերադարձի դիմաց»:
Հետո հիշեցրեց, որ ինքը դա այն ժամանակ պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակով փոխանցել է Ադրբեջանի իշխանություններին, սակայն նրանցից որևէ արձագանք չի եղել:
Մանրամասն՝ տեսանյութում