Պատերազմին մասնակցած ու վիրավորում ստացած 50 երիտասարդներ նոր մասնագիտություն կստանան
ՎիդեոՏարբեր բնակավայրերում ապրող, պատերազմին մասնակցած ու վիրավորում ստացած 50 երիտասարդներ այս օրերին Աղվերանում մասնակցում են 6-օրյա ճամբարի, ուսումնասիրում են ծրագրավորում՝ հանգիստ աշխատանք գտնելու և կյանքի բնականոն հունի մեջ մտնելու հեռանկարով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական վարչության տեսանյութում:
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կողմից:
Պետությունը գործակցում է միջազգային գործընկերների և մասնավորի հետ պատերազմի մասնակիցների զբաղվածությունն ապահովելու նպատակով։ Նրանց համար տարբեր մարզերում նաև անկախ կյանքի կենտրոններ են ստեղծվելու, որտեղ բուժական մարզումներից բացի մասնագիտական կողմնորոշման ու վերապատրաստման հնարավորություն էլ կլինի։
Մանրամասները՝ ՀՀ կառավարության լրատվական վարչության տեսանյութում: