ՌԴ-ում ձերբակալվել է Արցախի ԱԻՊԾ նախկին փոխնախարար Բորիս Ավագյանը
ՎիդեոԻնչպես հայտնում է «47News»-ը, երեկ՝ դեկտեմբերի 16-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Արցախի ԱԻՊԾ տնօրենի նախկին փոխնախարար Բորիս Ավագյանը: Նա ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի ռեստորաններից մեկում։
Ուշագրավ է, որ Բորիս Ավագյանը ռեստորանում եղել է ռուսական ФСБ-ի գնդապետներից մեկի հետ նարգիլե ծխելիս։ Ավագյանը մաքսանենգության գործով հետախուզվում էր ռուս իրավապահների կողմից։
Հավելենք, որ վերջին շրջանում նա էր զբաղվում գերիների վերադարձի խնդիրներով: