Դատավորի աշխատասենյակի ուղղությամբ կրակոցներից վեց ամիս անց. ինչ բացահայտվեց (Տեսանյութ)
ՎիդեոArmlur.am-ը գրում է.
ատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի ուղղությամբ կրակոցների գործը կասեցվեց: Նախաքննկան մարմինը այդպես էլ չկարողացավ բացահայտել, թե ով կամ ովքեր էին կրակել դատավորի աշխատասենյակի ուղղությամբ: Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց էին արձակել։
ArmLur.am-ը գրել էր, որ Ոստիկանություն հաղորդում է ներկայացրել հենց ինքը՝ դատավորը: Զենքի պարկուճը դատավորն է հայտնաբերել: Երեկոյան դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նկատել է, որ իր աշխատասենյակի ապակին վնասված է: Նա նաև նկատել էր, որ աշխատասենյակի ապակու արտաքին առաջին շերտը վնասված է, իսկ ապակու տակ էլ ընկած է պարկուճը:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում