44 կողմ, 10 դեմ ձայնով Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը, Հայկ Մարությանը հեռացվեց (տեսանյութ)
ՎիդեոԵրևանի ավագանու արտահերթ նիստին Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։ Վերջինիս օգտին քվեարկությանը մասնակցած ավագանու անդամներից կողմ է քվեարկել ավագանու 44, դեմ՝ 10 անդամ։ Այսպիսով՝ Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից։
Հիշեցնենք՝ նրան անվստահություն հայտնելու գործընթացը մեկնարկել էր ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։