Մուրացանի հոսպիտալում օրգաններս հեռացրել են․ զինհաշմանդամը հացադուլ է անում ՊՆ-ի դիմաց (Տեսանյութ)
ՎիդեոԱռաջին կարգի զինհաշմանդամ Դավիթ Հակոբյանը հացադուլ է անում Պաշտպանության նախարարության շենքի դիմաց։
«Հաշմանդամությունը ձեռք եմ բերել սխալ վիրահատության պատճառով, արդեն տասը տարի է իմ խնդիրն անլուծելի է։ Եկել եմ ՊՆ-ի դիմաց հացադուլ անեմ, որ խնդիրս լուծում ստանա, բայց չեն թողում։ Մուրացանի հոսպիտալում օրգաններս հեռացրել են, ծառայել եմ Արցախի Հանրապետությունում 2 տարի, որից հետո ծառայության եմ անցել խաղաղապահ զորքերում, որտեղ էլ դեպքը տեղի է ունեցել»,-ասաց Դավիթ Հակոբյանը։