ՌԴ-ում դեսպան է նշանակվել մի մարդ, որը գաղտնի հանձնել է Գորիս֊Կապան ճանապարհը
ՎիդեոՌԴ-ում դեսպան է նշանակվել մի մարդ, որը գաղտնի հանձնել է Գորիս֊Կապան ճանապարհը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Պատգամավորը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, այն համոզմունքը հայտնեց, թե թուրքերը ասում են, եթե ուզում եք մեզ հետ հարաբերություններ հաստատել, բավարարեք Ադրբեջանի պահանջները։
Նրա կարծիքով, Թուրքիայի հետ ինչ-որ գաղտնի գործընթաց են տանում, սա անարգանք է քաղաքացիների նկատմամբ։ Գրիգորյանը նաև նշեց, որ հայ֊թուրքական հարաբերությունները չպետք է լինեն Արցախը ուրանալու գնով։
Մանրամասները՝ տեսանյութում։