Լրահոս
Կարևոր


Ընդդիմությունը չի ուզում հարցաքննել Փաշինյանին․ փաստարկները համոզիչ չեն

Քաղաքականություն

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը երեկ նիստ է գումարել և կողմ քվեարկել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողովի աշխատակարգին։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների չորս պատգամավորները լքեցին հանձնաժողովի դահլիճը՝ հրաժարվելով մասնակցել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

Ընդդիմությունն իր բոյկոտը բացատրում է այն հանգամանքով, որ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները: «Օբյեկտիվ քննություն հնարավոր է, երբ որ քննիչ հանձնաժողովի մեծամասնությունը չի պատկանում այն քաղաքական ուժին, որի իշխանության օրոք սանձազերծվել է Ադրբեջանի կողմից պատերազմ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նկատմամբ», - հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Այն, որ գործող իշխանություններն ամեն ինչ անելու են պատերազմի հանգամանքների հետաքննությունը Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի արդարացման գործընթացի վերածելու համար, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։ Սակայն տարօրինակն ընդդիմության վարքագիծն է։ Ընդդիմադիր պատգամավորները կարող էին և պետք է մասնակցեին նիստերին, հնարավորություն ունենային հարցեր ուղղել թե՛ առաջինը հարցաքննվելու ցանկություն հայտնած Նիկոլ Փաշինյանին, թե՛ մյուս քաղաքական և ռազմական պատասխանատուներին։

Փոխարենը, ընդդիմությունը նախընտրում է բոյկոտը, որի պայմաններում որևէ կերպ չի կարող վերհանել իշխանության ապօրինությունները։ Նախքան դահլիճը լքելը բանավեճ տեղի ունեցավ ընդդիմադիր Գեղամ Նազարյանի և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև։ Նազարյանը դժգոհեց, որ հանձնաժողովի ստեղծման որոշումը խնդրահարույց է։ «Ստեղծվում է սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքները.... ո՞ւմ կողմից սանձազերծված, ի՞նչ ռազմական գործողություններ, նույնիսկ էն սկիզբը իրենք արդեն սխալ են դրել», - նշել է Նազարյանը: «Պարզ էր չէ՞, որ Ադրբեջանի կողմից, բայց այս պատերազմը կարող է պարզվի՝ ոչ միայն Ադրբեջանի կողմից էր», - արձագանքել է Անդրանիկ Քոչարյանը:

Լեզվական սայթաքո՞ւմ էր, թե՞ հստակ գիտակցված արտահայտություն, բարդ է ասել, սակայն Քոչարյանի խոսքից ակնհայտ է, որ գործող իշխանությունները մտադիր են մեղավոր կարգել ոչ միայն զինվորականությանը, այլև նախկիններին, որոնց շահերն էլ, ի դեպ, պետք է ԱԺ-ում պաշտպանեին ընդդիմադիր պատգամավորները։ Արդեն նիստից հետո իշխանական պատգամավորները հայտարարեցին, թե առաջին հրավիրյալներից մեկը կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է, և ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, բա տենց հնարավորությունը մեր ընդդիմադիր գործընկերները ո՞նց իրանց ձեռքից բաց թողեցին, քանի ժամ ուզում էին, ինչ հարց ուզում էին», - ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ըստ էության, ընդդիմությունը իշխանությանը շանս է տալիս՝ անել ինչ ցանկանում է, ինչպես ցանկանում է, և այդ ամենը՝ առանց դիմադրության։


Արշակ Ավագյան

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել