Տեսանյութ.Երեխայի գլխին հարվածել,դեղորայք են ներարկել.հացի կտոր է բերել, թաթախել մեզի մեջ ու լցրել երեխայիս բերանը. մայրը ցնցող մանրամասներ է պատմել
ՎիդեոՓետրվարի 2-ի երեկոյան տեղեկություն տարածվեց, որ Երևանի մանկապարտեզներից մեկում դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու մասին Ոստիկանությունը հաղորդում է ստացել:
Ինչպես նշել էր երեխայի մայրը՝ 2019 թ․ մարտից մինչև 2021 թ․ հոկտեմբերի 14-ը՝ իր դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է մանկապարտեզ, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս: Նշվում է, որ պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք։ FactorTV-ին հայտնել էր, որ խոսքը Երևանի թիվ 124 մանկապարտեզի մասին է։
Ոստիկանության հաղորդագրության հրապարակումից երկու օր անց երեխայի հետ նույն խմբակում սովորող մյուս երեխաների ծնողներն ինքնակամ ներկայացել էին Ոստիկանություն և ցուցմունք տվել։ Նրանք կտրականապես հերքում էին բռնության փաստը։ Ծնողները նշում էին՝ ենթադրյալ բռնության զոհ դարձած երեխան շփում չի ունեցել խմբի մյուս տարեկիցների հետ, մայրն էլ իրեն մշտապես հեռու է պահել իրենցից։ Մանկապարտեզի երեխաներից մեկի մայրը՝ Անահիտ Եկոբյանը, մեզ հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ ենթադրյալ բռնության ենթարկված երեխայի մայրն այս ամենը կազմակերպել է երրորդ երկիր դիմելու և ապաստան ստանալու համար։ Նրանց խոսքով՝ իրենց երեխաները տարիներ շարունակ հաճախել են թիվ 124 մանկապարտեզ և որևէ դժգոհություն երբեև չեն լսել և չեն ունեցել։ Այդ ժամանակ մեզ չէր հաջողվել կապ հաստատել ոստիկանություն հաղորդում ներկայացրած կնոջ հետ և լսել նաև նրա պարզաբանումները։