Հայտնի դերասանը սերիալի նկարահանման ընթացքում ուղեղի ցնցում է ստացել
Վիդեո«Գահերի խաղը» սերիալի աստղ Նիկոլայ Քոսթեր-Վալդաուն վնասվածք է ստացել Netflix սթրիմինգային հարթակի նոր ֆիլմի՝ «Պայքար սառույցի դեմ» ֆիլմի նկարահանումների ընթացքում, ինչի մասին պատմել է Deadline-ին տված հարցազրույցում։
Փիթեր Ֆլինգի ֆիլմում Նիկոլայ Քոսթեր-Վալդաուն մարմնավորում է գիտարշավի մասնակցի, որը պետք է ապացուցի, որ Գրենլանդիան մի ամբողջական կղզի է։ Իրական գիտարշավը, որի պատմությունն ընկած է սցենարի հիմքում, շարունակվել է 1906-1908թթ․։
Քոսթեր-Վալդաուն պատմել է, որ տուժել է աշխատանքի ընթացքում։
Ավելին՝ այստեղ