Մոսկվայում ուղևորները ծեծի են ենթարկել իրենց նկատողություն արած տաքսու վարորդին. Տեսանյութ
ՎիդեոՄոսկվայի հարավ-արևմուտքում երկու ուղևոր ծեծի են ենթարկել տաքսու վարորդին: НТВ-ի հաղորդմամբ՝ նրանց դուր չի եկել, որ վարորդը խնդրել է իրենց չհայհոյել:
«Այդ երկուսը ծեծեցին ինձ, կողքով ոստիկանության մեքենա էր անցնում, ես նրանց ազդանշան տվեցի, նույնիսկ փակեցի նրանց ճանապարհը, սակայն նրանք գնացին և դրանից հետո նրանք կրկին սկսեցին ինձ ծեծել: Ես գնացի մարդաշատ վայր, շարունակաբար ազդանշան էի տալիս, մի քանի տղամարդիկ մոտեցան և դրանք դուրս եկան մեքենայից»,- ասել է վարորդը:
Կայքի փոխանցմամբ՝ համացանցում ասում են, որ ուղևորներն ազգությամբ չեչեն են եղել: