Մեծ «կաստրյուլկան» դատարկ դրել են Փաշինյան Նիկոլի առաջ ու հերթ կանգնել ամաններով, մեջը բան չկա, ի՞նչ տա. վարչապետի մայր (տեսանյութ)
ՎիդեոArmdaily.am-ը գրում է.
Վարչապետ Փաշինյանի ծնողների տունը գտնվում է Իջևան քաղաքի Բլբուլյան թաղամասում։ Փոքր հողամասով, երկար աստիճաններով ու ճոճաթոռով այս տունը, որտեղ անցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մանկությունը ու պատանեկությունը, կառուցվելուց հետո չի նորոգվել։ Իջևանում դժվար չէ գտնել վարչապետի ծնողների տունը, պատահական անցորդները, իրար հերթ չտալով, պատրաստ են օգնել եւ ուղղություն ցույց տալ։ Երբ հասանք տան մոտ, սկզբում մտածում էինք, որ կհանդիպենք փակ դռների, իսկ առավելագույնը՝ մեզ քաղաքավարի կճանապարհեն՝ առանց հարցազրույց տալու։
Բայց ի զարմանս մեզ՝ վարչապետի մայրը՝ Երջանիկ Չիբուխչյանը, «անկոչ» հյուրերին ընդունեց գրկաբաց, ոչ միայն հարցազրույց տվեց, այլեւ ստիպեց հյուրասիրվել, գոնե իր փոքրիկ այգու բարիքներից՝ թարմ-թարմ, վաղ առավոտյան հավաքած սալորից։ Երջանիկ Չիբուխչյանն անգամ սալոր առաջարկեց վերցնել, «թե երկար ճանապարհ եք եկել, ճանապարհին կուտեք»։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում