Լրահոս
Կարևոր


Նիկոլի, վերջին իրադարձությունների և անելիքի մասին. Արմեն Աշոտյան

Վիդեո

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել՝

Երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մի շարք հայտարարություններ արեց, իսկ արդեն այսօր իր քարոզիչները լծվել են հերթական անհեթեթությունները տարածելուն:
 
❗ Ներկայացնեմ իրավիճակը ՝ հերձելով Նիկոլի և իր քարոզչամեքենայի ստերը:
 
❗ 1. Տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերում է պետությունների միջև եղած հարաբերություններին:
 
2. Տարածքային ամբողջականության սկզբունքը բացարձակ կապ չունի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հետ և չի հակասում այդ սկզբունքին, որովհետև տարածքային ամբողջականության հարցը վերաբերում է 2-3 պետությունների հարաբերություններին, իսկ ինքնորոշման իրավունքը՝ ժամանակին մի պետության շրջանակներում մի մասի ինքնորոշման, ժողովրդի առանձին, ազատ ապրելու իրավունքի կայացման երաշխավորման մեխանիզմների մասին:
 
3. Տարածքային ամբողջականության սկզբունքը միջազգային իրավունքի մեջ դեկլարատիվ իմաստով պարտադիր է, երբ դառնում ես այս կամ այն միջազգային կազմակերպության անդամ:
 
❗ Հիշեցնեմ, ուղիղ եթերում ես բացահայտեցի Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի սուտը, թե իբրև Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԱՊՀ անդամ դառնալիս:
 
Հղումը ՝ ստորև. https://www.facebook.com/armen.ashotyan/videos/1115398399260081
 
❗ Հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Հայաստանը երբևէ չի հայտարարել տարածքային նկրտումների մասին Ադրբեջանի նկատմամբ, մինչդեռ առ այսօր մենք Ալիևի շուրթերից լսում ենք Երևանի, Սևանի, Սյունիքի հետ կապված ադրբեջանական ոտնձգությունների մասին:
 
❗ Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվեր Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված 3 հիմնարար սկզբունքների հիման վրա.
 
1. Ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացակայություն,
 
2. Տարածքային ամբողջականություն,
 
3. Ազգերի ինքնորոշման իրավունք:
 
❗ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ոտնահարվեց և խախտվեց Մինսկի խմբի համանախագահների «ուժի չկիրառման» սկզբունքը։
 
❗ Երկրորդ սկզբունքը ՝ «տարածքային ամբողջականության», այս ապիկար իշխանությունների կողմից է առաջ մղվում՝ փաթեթավորելով այն «խաղաղության դարաշրջանի» մեր պատրաստակամության մեջ:
 
❗ 2 սկզբունքների խախտման դեպքում «որբ» է մնում երրորդ սկզբունքը։
 
❗ Այս աննորմալ իշխանությունը բացարձակ չի խոսում ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին:
 
❗ Նիկոլ Փաշինյանը երեկ ի շարս այլ հիմարությունների ՝ հայտարարեց, թե Արցախ գազ մատակարարող գազատարը 3 օր է խափանված, մինչդեռ 2 շաբաթ խնդիրն առկա էր և սրանք համառորեն փորձում էին կոծկել դա։
 
❗ Այս իշխանությունները նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունը ստորագրելիս ոչ միայն դավաճան, այլև տգետ են եղել, ճիշտ չեն գնահատել Լաչինի 5 կիլոմետրանոց միջանցքի կարեւորագույն նշանակությունը։
 
❗ Նիկոլը չի հանգստացել տալով Արցախի 75 տոկոսն ու 5000 զոհ: Նոյեմբերի 9-ի հայտարարագրով նա նմանատիպ ականներ է դրել հայկական շահերի տակ։
 
❗ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Սերժ Սարգսյանի ՝ կոնտեքստից կտրած հատված մեջբերեց:
 
❗ Սերժ Սարգսյանի խոսքերի մեջ հստակ նշվում է ՝ մենք երբեք չենք ունեցել տարածքային նկրտումներ Ադրբեջանի նկատմամբ:
 
❗ Եթե դու՛, Նիկո՛լ, դիտարկում ես «խաղաղության դարաշրջանի» թեզը որպես ռազմավարություն, դա նշանակում է, որ թույլ ես տալու մեզ «կզցնել», նսեմացնել, ոչնչացնել:
 
❗ Հասնել խաղաղության դարաշրջանի մի ժամանակում, երբ 2 կողմից քեզ ճնշում են ու ուզում ոչնչացնել, անհնար է:
Անհնար է ապրել միակողմանի խաղաղության դարաշրջանում:
 
❗ Որքան Նիկոլը մնում է իշխանության, այդքան մենք կորցնում ենք տարածքներ, ունենում ենք զոհեր, նսեմացնում են մեր արժանապատվությունը:
 
❗ Երբ թուրքն այնքան է «հաբռգել», որ խախտում է եռակողմ հայտարարությունը, իսկ դու «այնքան չկաս», որ այս հարցերը բարձրացնես, դու՛ ես մեղավոր ստեղծված իրավիճակի մեջ՝ դու և քո քաղաքական գոյությունը:
 
❗ Անցյալ տարի ապրիլին Նիկոլն ընտրություններից առաջ խաբում էր մարդկանց, խոստանում էր առաջ տանել «անջատում հանուն փրկության» թեզը, ու՞ր է այդ թեզը: Փոխարենը ՝ Նիկոլի թիմակիցները առաջ են տանում թեզը, որ այո, Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում:
 
❗ Արցախի հարցը լուծվելու է Երևանում:
 
❗ Ես ներողություն եմ խնդրում, որ արցախահայությունը դեռ վճարում է այն բանի համար, որ մենք ունակ չենք հեռացնելու Նիկոլին՝ քաղաքական իմաստով:
 
❗ Պետք է հայի զայրույթի, արժանապատվության, կորուստների ցավի պայթյուն լինի, որպեսզի մեզ չպայթեցնեն որպես ժողովուրդ:

Շիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը