Արցախի Հանրապետության Փառուխ համայնքում վճռվում է Արցախի ճակատագիրը. Թագուհի Թովմասյան
ՎիդեոԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել՝
Արցախի Հանրապետության Փառուխ համայնքում վճռվում է Արցախի ճակատագիրը: Կամ պիտի ադրբեջանցիները հետ շպրտվեն իրենց ելման դիրքեր, կամ Արցախի գոյության հարցն է առաջ գալու:
Ինչո՞ւ այսպես ծայրահեղ, քանի որ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարը խախտվում է: Ադրբեջանցիները Ռուսատանի համար նոր ճակատ են բացում՝ օգնելու ուկրաինացի գործընկերներին: Բայց զոհվում են հայերը. արդեն 3 զոհ ունենք եւ 14 վիրավոր:
Խաղաղության օրակարգը կեղծ է, մեր թշնամին շարունակում է հայերին բռնի տեղահանելու իր պլանները իրագործել: Արցախի Փառուխ, Խրամորթ և այլ բնակավայրերը այսօր պաշտպանելով՝ պաշտպանելու ենք Արցախի Հանրապետությունը ու Հայաստանի Հանրապետությունը: