Փաշինյանն անհետացավ էկրաններից (տեսանյութ)
ՎիդեոՍա կառավարության մամուլի սրահի հեռուստացույցն է, որով ցուցադրվում է կառավարության նիստը: Ինչպես տեսնում եք, էկրանին ոչ ոք չի երևում, բայց լսվում է կառավարության նիստը վարողի` Նիկոլ Փաշինյանի ձայնը: Ինչ-որ մի պահից Փաշինյանն ու նրա թիմակիցները անհետացան էկրաններից, և մենք` կառավարության նիստին հետևողներս, զրկվեցինք Փաշինյանի պատկերը տեսնելու «հաճույքից»: Ասացին` տեխնիկական խնդիր է, ինչ-որ մեկը «դավադրաբար» որոշել է Փաշինյանին անհետացնել էկրաններից ու լավություն անել նրան չսիրողներին, որոնք տհաճ զգացողություններ են ունենում նրա դեմքը էկրաններին տեսնելիս:
Շատերը, սակայն, Փաշինյանի ձայնից են հոգեխանգարմունքի մեջ ընկնում, այնպես որ, կառավարության տեխնիկական բաժնի «դավադիր» աշխատակիցը մասնակի է բավարարել Փաշինյանին տեսնելու և լսելու ցանկություն չունեցողների ցանկությունները:
Նկատենք, որ ընդդիմության ամենօրյա միտինգների ֆոնին Նիկոլ Փաշինյանի` էկրաններից անհետանալը շատ խորհրդանշական կարող է դիտվել:
Մանրամասն՝ տեսանյութում