Լրահոս
Կարևոր


Օպտիմալացում՝ առանց աշխատակազմերի հետ քննարկման. ևս երկու պոլիկլինիկաներ փակման վտանգի առաջ են

Վիդեո

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է Թիվ 1 պոլիկլինիկան (Լեոյի փողոց) և Արաբկիրի մանկական պոլկլինիկան միացնել համապասխանաբար Թիվ 4 և Թիվ 11 պոլիկլինիկաներին: 

Թիվ 1 պոլիկլինիկայի տնօրենի ժպ Նունե Դավթյանի խոսքով՝ իրենց դեռ պաշտոնապես ոչ ոք ոչինչ չի ասել.

«Մենք ընդամենը ունենք օդի մեջ պտտվող խոսակցություններ, իսկ օֆիցյալ ոչ մի ինֆորմացիա, ծանուցում դեռ չունենք: Մեր կոլեկտիվն այս լուրին տեղեկացել է Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումից»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Դավթյանը:

Դիտարկմանը, թե մենք տեղեկատվություն ունենք, որ քաղաքապետարանից եկել են, շենքը նկարել, ասել, որ շենքային պայմանները չեն բավարարում, և այդ հիմքով են պատրաստվում փակել պոլիկլինիկան, Դավթյանն արձագանքեց.

«Մեր շենքը չեն նկարել, ամեն դեպքում` մեր աշխատողներից ոչ մեկը նման բան ոչ նկատել է, ոչ էլ տեղյակ է: Առանց թույլտվության նկարել չէին կարող, իսկ մեզ ոչ ոք չի մոտեցել, նկարահանման համար թույլտվություն չի վերցրել: Դրսից նկարահանելու մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև տեղյակ չեմ:

Մեր պոլիկլինիկան վերանորոգվել է 2016 թվականին՝ բարերարների կողմից: Կարծում եմ՝ պայմանները ներում են հիվանդներ սպասարկելու, որակի մասին չեմ խոսում, որովհետև թե՛ մեր բուժսպասարկման, թե բժիշկների մասնագիտական որակները բավականին բարձր են մեզ մոտ: Պոլիկլինիկան ունի ավելի քան 40 տարվա աշխատանքային պրակտիկա, ներկայումս մենք ունենք 87 աշխատակից և շուրջ 13 հազար շահառու»:

Երևանի քաղաքապետարան առողջապահության վարչությունից մեզ տեղեկացրեցին, որ դեռ ոչ մի հստակ չէ, քաղաքապետի որոշում դեռ չկա, և որևէ մեկը չի կարող հստակ տեղեկատվություն տրամադրել:

Չնայած դեռ ոչ մի բան հստակ չէ, Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկ կայացած ավագանու նիստում առողջապահության հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագիծը դրական եզրակացություն է ստացել՝ 6 կողմ, 1 դեմ ձայներով:

«Որպես միակ դեմ քվեարկած հարկ եմ համարում բացատրել անհամաձայնությանս պատճառը.
1) Երկու դեպքում էլ մինչև հարցը հանձնաժողով բերել քննարկում տեղի չի ունեցել տվյալ պոլիկլինիկաների աշխատակազմերի հետ: Ինձ համար անընդունելի է «որոշում իջեցնելու» ոճը՝ չփորձելով տեղեկացնել, լսել մարդկանց, որոնք այդ հաստատություններում աշխատում են:
2)Լեոյի պոլիկլինիկան հիմնադրվել է 1929 թվականին և քաղաքի պատմության մաս է: Չեմ ուզի վաղը այն վերանա ու տեղում չգիտեմ ինչ բուսնի: Թիվ 11 պոլիկլինիկան էլ ի սկզբանե որպես մանկական նախատեսված չի եղել, դժվար եմ պատկերացնում, թե այնտեղ ինչպես են նորմալ պայմաններ ստեղծելու:
3) Հատկապես տարեց բնակիչները, որ պոլիկլինիկաների ծառայությունների հիմնական օգտվողներն են, մեծ անհարմարություններ են կրելու՝ հասնելով Մոսկովյան: Մյուս կողմից էլ, երկու պոլիկլինիկաների միացմամբ հերթեր են առաջանալու: Բավական է հիշել պատվաստման հերթերը...
4)ԴԵՄ եմ առողջապահությանը բիզնեսի տեսանկյունից մոտեցմանը: Փող չկա՞ պահելու շենքերը, արդիականացնելու: Մետրոյի փող կա՞: Էլեկտրական ավտոբուսի կա՞: Ձեռքը բուժելու տեղը կտրելը հեշտ, բայց սխալ մոտեցում է»,- գրում է Աբգարյանը:

Մարիամ Նալբանդյան

 
Մեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ