Լրահոս
Կարևոր


«Այս իշխանության գլխավոր նպատակը ոչ թե արդարության կամ պետությանը հասցված վնասի վերականգնումն է, այլ ընդամենը սեփականության վերաձևավորումը». «Փաստ»

Վիդեո

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ թվում է՝ մեր հասարակությանն էլ ոչինչ չի զարմացնի, իշխանությունը հայտնում է կարևորագույն կառույցում հերթական նշանակման կամ առնվազն նման մտադրության մասին:

Վերջին օրինակը գլխավոր դատախազի պաշտոնում արդարադատության նախկին փոխնախարար, վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունն առաջադրելու որոշումն է: Նրա անունը կապվում էր հայտնի ձայնագրության հետ, ըստ որի, Աննա Վարդապետյանը ցուցում էր տվել դատավորին, թե ինչ մեղադրանք առաջադրեն ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, դիտարկելով այս իշխանության թե՛ ներկայիս, թե՛ վերջին 4 տարիների կադրային քաղաքականությունն ու կառավարման փորձը, «Փաստի» հետ զրույցում մի շարք խնդիրներ է մատնանշել:

«Նիկոլ Փաշինյանն իր կադրային քաղաքականությամբ ապացուցում է, որ անգամ 21-րդ դարում, ինչպես ասում էին կոմունիստները, «каждая кухарка может управлять государством»: Հենց նշված մտքին համապատասխան էլ պաշտոնյաների է նշանակում: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը բացահայտ ցույց է տալիս, որ իր համար համապատասխան ոլորտի կառավարչի պրոֆեսիոնալիզմը ոչ թե երկրորդական, այլ անգամ տասներորդական տեղում է: Կարևորն այն է, որ համապատասխան նախարարը կամ համապատասխան պաշտոնյան հլու-հնազանդ ծառայի Հայաստանի վարչապետին, կատարի նրա բոլոր հրահանգները, որոնցից շատ-շատերը կարող են նաև օրենքից դուրս լինել, խնդիրներ առաջացնել նույն պաշտոնյայի համար: Այդուհանդերձ, պաշտոնյա նշանակելու միակ չափանիշը հլու-հնազանդ լինելն է, ամեն գնով, անգամ ինքնախայտառակվելու միջոցով Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած թեզերի պաշտպանությունը: Չափանիշներից է նաև նրա առաջ քաշած ծրագրերի իրականացումը, որոնցից շատերը նաև հակապետական և հակահայկական են»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Համբարյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը երբևիցե չի թաքցրել, թե ինչպես է կառավարում երկիրը: «Երբեք չպետք է մոռանանք 3 տարի առաջ նրա արտահայտած այն խոսքը, երբ ասաց՝ «էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանե՞լ»: Մարդը շատ պարզ նշում էր, թե իրեն ինչպիսի դատաիրավական համակարգ է պետք: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը շատ անկեղծ է այս առումով: Պարզ նշում է, որ իրեն անկախ, իրավունքը հարգող, Սահմանադրությամբ ու օրենքներով առաջնորդվող դատական իշխանություն պետք չէ: Իրեն պետք են դատավորներ, որոնք հլու-հանզանդ կկատարեն իր բոլոր պատվերները՝ սրա-նրա գլխին գործ սարքելով, սրան-նրան ամիսներով բանտերում պահելով: Իրեն պետք է իրավապահ համակարգ, որն ամբողջությամբ կենթարկվի իրեն ու կկատարի ամենաանբարոյական պատվերները: Օրինակ՝ երիտասարդների են ձերբակալում՝ իբրև ծերերին ծեծելու համար, ծերերը գալիս, ասում են՝ մեզ չեն ծեծել, բայց այդ մարդկանց շարունակում են բանտերում պահել: Այս մակարդակի դատաիրավական համակարգ ունենք, որի մասին Նիկոլ Փաշինյանը միշտ երազել է ու հիմա հասել է նրան, որ ՀՀ-ում չկա անկախ դատական իշխանություն, ՀՀում չկա անկախ իրավապահ համակարգ: Նիկոլ Փաշինյանի իրավապահ համակարգի ցինիզմը հասել է այն աստիճանի, որ իրենք առանց կաշկանդվելու կարող են հանրային ճանաչում ունեցող մարդկանց դեմ շինծու մեղադրանքներ ներկայացնել, նույնիսկ կոպտորեն խախտել ամբողջ հետաքննական ընթացակարգը և, հետաքննություն չանցկացնելով, անգամ քրեական գործ հարուցեն, ուղարկեն Քննչական կոմիտե»,-ասաց նա՝ շեշտելով, որ մեր պետությունում միայն իրավական և դատական համակարգերը չեն, որ նման մակարդակի են հասել:

«Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր ոլորտի պախարակում և վարկաբեկում Նիկոլ Փաշինյանն առանձին ձևով է իրականացնում: Իշխանության գալուց հետո Փաշինյանի առաջին քայլը եղավ բանակի վարկաբեկումը, ինչն սկսվեց գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ շինծու, ֆեյք մեղադրանքներից: Գեներալ Մանվելն ինձ համար ընդունելի կերպար չի եղել: Բայց, ամեն դեպքում, մի քանի տեղերում նկարահանումներ անցկացնել, «տուշոնկայի» պատմություն սարքել, հետագայում այդ մարդու մահվան պատճառ դառնալ և մեկ անգամ գոնե վատ չզգալ, որ հիմքում միայն կեղծիք է եղել, կարող էր միայն Նիկոլը: Իսկ դատական իշխանության պախարակման հիմքում գրպանային դատավորներին մեծ քանակությամբ դատական համակարգ լցնելն է: Երբ Գագիկ Ջհանգիրյանի նման կերպարը ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է, միայն այդ հանգամանքը բավական է եզրահանգումներ անել, թե Հայաստանում դատական համակարգն ինչպիսի վիճակում է:

Նույն իրավիճակը նաև դատախազությունում է, կրթության ոլորտը ևս նույն վիճակում է: Մեծ հաշվով՝ բոլոր ոլորտներն են նույն վիճակում: Էկոնոմիկայի նախարարը Հայաստանի տնտեսական վիճակը գնահատում էր Երևանի փոքր կենտրոնի խցանումներով, և այս մարդը շարունակում է զբաղեցնել նախարարի պաշտոնը: Այս դեպքում էլ ի՞նչ սպասել այս երկրի ղեկավարից: Էլ չեմ ասում, որ սուտը, կեղծիքն ու մանիպուլ յացիան մեր հիմնական ուղեկիցն են դարձել, ու դա շատ նորմալ է ընդունվում, որովհետև թիվ մեկ ստախոսը, կեղծարարը և մանիպուլ յատորը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, որն այդ սուտը, կեղծիքն ու մանիպուլ յացիան տարածում է և՛ կառավարության շենքից, և՛ Ազգային ժողովի ամբիոնից»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այս պայմաններում բնական է, որ կադրերի ընտրության միակ չափանիշը Փաշինյանին հնազանդ լինելն է: «Այս իշխանություններին պետք չեն պրոֆեսիոնալներ, պետք չեն հայրենասերներ, նրանց պետք չեն նաև խելացի ու գիտակից մարդիկ:Այս իշխանություններին պետք են հլու-հնազանդ, Նիկոլ Փաշինյանի բոլոր հրամանները կատարող մարդիկ և վերջ»,-հավելեց քաղաքագետը:

Անդրադառնալով այն բազմաթիվ հրապարակումներին, ըստ որոնց, ներկայիս իշխանությունների ունեցվածքը այս տարիներին քառապատկվել է, խոսելով նաև բիզնես հաջողությունների, իշխանությունների հետ փոխկապակցված ընկերությունների ծաղկման ու բարգավաճման մասին, Համբարյանը նկատեց. «Այս ամենը վկայում է մեկ բանի մասին. այս իշխանությունները դեմագոգիայի, կեղծիքների և ստախոսության միջոցով եկան իշխանության, և նրանց գլխավոր նպատակը ոչ թե արդարության կամ պետությանը հասցված վնասի վերականգնումն էր, այլ ընդամենը սեփականության վերաձևավորումը: Այսինքն, նախկինների ձեռքից եթե խլվում է, ուրեմն, պետք է անցնի ներկաների ձեռքը: Նշվածի վառ ապացույցն այն է, որ ավելի քան 4 տարի է՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել, բայց, օրինակ՝ չի բացահայտվել հոկտեմբերի 27-ի հանցագործությունը, ինչի մասին ամեն քայլափոխի էր հայտարարում:

Մարտի 1-ի դեպքերով գործն ընդհանրապես տապալվեց դատարանում: Բացի այդ, անընդհատ խոսում էր Մոնումենտի տների մասին: Մինչդեռ տներից մեկի սեփականատիրոջ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տունն այս իշխանությունների «դաբրոյով» վաճառվեց այլ մարդու, որն, ըստ ԶԼՄ-ների, շատ սերտ կապերի մեջ է գործող իշխանությունների ներկայացուցիչների հետ: Ի՞նչ են արել այս 4 տարում: Golden Palace են միայն վերադարձրե՞լ: Ուրիշ ի՞նչ ենք տեսել, ո՞վ է ինչ վերադարձրել, ինչը ֆիքսվել է պետական բյուջեում: Ումի՞ց են ինչ բերել, նախկին օդիոզ դեմքերից ո՞վ է պատժվել: Գրեթե ոչ ոք: Ի դեպ, այդ օդիոզ դեմքերի 90 տոկոսը հիմա հլու-հնազանդ ծառայում է գործող վարչակարգին, նրանք անգամ բարձր պաշտոններ են զբաղեցնում գործող իշխանության վերնախավում: Տպավորություն է, թե բոլորը մոռանում են, օրինակ՝ ովքեր են եղել Գագիկ Ջհանգիրյանը, Տիգրան Մուկուչյանը, Գուրգեն Արսենյանը, Խաչատուր Սուքիասյանը, ով է եղել ֆեյք ռամկավարների առաջնորդ Վիգեն Խաչատրյանը, կամ ով է եղել Գյումրիում հայտնի «Հրեշ Անդո» մականունն ստացած Անդրանիկ Քոչարյանը: Ու ամենածիծաղելին այն է, որ Նիկոլը խոսում է նախկիններից, երբ իր ամբողջ թիմը «վինտաժ» նախկիններ են՝ խայտառակ անցյալով ու ներկայով»:

Ամփոփելով վերոնշյալ իրողությունները՝ Համբարյանը շեշտեց, որ այս ճանապարհը միայն մեկ ուղղությամբ կարող է տանել երկիրը. «Երբ որևիցե իշխանություն, կառավարման համակարգը, պետության շահերը, ազգային շահերը, ընդունված օրենքներն արհամարհելով, իրեն հլու-հնազանդ ծառայելու չափանիշով է ձևավորում, ուրեմն այդ ճանապարհը պետության կազմաքանդմանն է տանելու»: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԻնչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութ«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինUcom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրում