Լրահոս
Կարևոր


Սրանք վախեցնողների թագավորություն են. դիտմամբ վախի մթնոլորտ են ստեղծում. վախով իշխանություն պահելը հեշտ է. Արա Աբրահամյան

Վիդեո

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ռուսաստանի հայերի միության» նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն է:

Նա, մասնավորապես, ասել է.

Հայաստանում չկա միմյանց նկատմամբ 100 տոկոս վստահություն, չկան բարոյական նորմաներ, կարող են միմյանց ինչ ասես ասել, վիրավորել, հայհոյել: Չկա էլիտա, չկա ինտելիգենցիա:

Երբ Ադրբեջանի, Թուրքիայի նախագահները մեզ վրա մատ են թափ տալիս, սրանք լռում են:

Այսօր, ցավոք, հերոսներ են դառնում արժեք չունեցող մարդիկ:

Հայաստանը դաշնակցի հետ հարաբերությունները չպետք է փչացնի, ժողովուրդը դաշնակցին հայհոյում է. դա իշխանության բացթողումն է:

Եթե Ռուսաստանը զենք չի տալիս ժամանակին, ուրեմն պետք է ալտերնատիվ տարբերակ ստեղծել:

Եվրոպայի, ԱՄՆ-ի, Անգլիայի շահը համընկել է Հայաստանի շահի հետ՝ Ռուսաստանի դեմ դուրս գալու առումով:

Եթե ինձ հարցնեն՝ արդյոք լա՞վ են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ես կպատասխանեմ՝ թղթի վրա ամեն ինչ լավ է, իրականում՝ ոչ:

Այսօր Ռուսաստանի հայերի զգալի մասի աչքերը բացվել են, հասկանում են, որ Փաշինյանը սուտ խոստումներ է տալիս, որ երկիրը կործանում է:

Ուզո՞ւմ եք ՀԱՊԿ-ից դուրս գալ՝ այդ դեպքում թղթի վրա գրեք, թե ինչպե՞ս եք ապահովում երկրի անվտանգությունը, ովքե՞ր են պահելու սահմանները. պետք է գրեն բոլոր խնդիրները և կոնկրետ, թղթի վրա ներկայացնեն դրանք լուծելու երաշխիքները: Իսկ եթե դրանք չկան, ուրեմն դա մեր դեմ է, ուրեմն մենք ինքներս մեր դեմ ենք քայլեր անում:

Պետության ղեկավարը վախ չպետք է ունենա, վախկոտ մարդը ղեկավար չի կարող լինի և չպետք է լինի: Իսկ Փաշինյանը գիտի, որ ինքը վախկոտ է:

Այսօր իշխանություններին ավելի շատ պաշտպանում են Ադրբեջանն ու Թուրքիան, քան հայ ժողովուրդն ու Ռուսաստանը:

Հիմա ո՞վ է մեղավոր, մեր ընտրած կառավարությունն է. երկրում պատերազմից հետո վախի մթնոլորտ է ստեղծվել: Այս մարդիկ վախեցնողների թագավորություն են, վախի միջոցով իշխանություն պահելը հեշտ է: Մարդկանց վախ, տագնապ ներշնչելով՝ փորձում են իշխանություն պահել ու իրենց հարցերն առաջ տանել:

Իմ ինադու թող ժողովրդի վիճակը լավացնեն, երկրի անվտանգությունն ապահովեն, գերիներին վերադարձնեն, երկիրը զարգացնեն, ոչ թե իմ դեմ քայլեր ձեռնարկեն:

Այս իշխանությունները եղածը քանդում են ու ոչինչ չեն ստեղծում

Այս իշխանություններն ուզում են, որ սփյուռքն իրենց ծառայի, որ ես իրենց լսեմ, բայց իրենց ասածը կործանում է պետությունը:

Սրանք սփյուռքը բաժանեցին, վերջնականապես ոչնչացրեցին, արժեզրկեցին… Ինչպես այստեղ՝ Հայաստանում, այնպես էլ սփյուռքում մարդկանց տրամադրել են միմյանց դեմ:

Այն, ինչ մինչև հիմա Փաշինյանը ստորագրել է՝ անթույլատրելի թղթեր են, ինքը դիտավորյալ ժողովրդին  գցում է տագնապի մեջ, վախի մթնոլորտ է առաջացնում, պատերազմով վախեցնում է:  Չկա մի ազգ, որ չուզի խաղաղություն, բայց ի՞նչ գնով: Այս է հարցը:

Էս պայմաններով նոր պատերազմ է ստեղծում Ալիևը, ես դրա մասին հենց Ալիևին եմ ասել իմ հայտարարություններով:

Ճանապարհը հետևյալն է՝ ժողովուրդը պետք է դուրս գա փողոց ու պահանջի Փաշինյանի հրաժարականը, ժողովրդին պետք է ծրագիր ներկայացնել, և ինքը պետք է ընտրի առաջնորդ:

Պոլի փետ էլ որ դնեին՝ Հայաստանի սահմաններն էս վիճակում չէին լինի:

Իշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԻնչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութ«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինUcom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՄենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԵթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան Դումիկյան