Ստեփանակերտի հանրահավաքը հետաձգվում է, կլինեն այցեր Մարտակերտ, ապա Մարտունի ու Ասկերան․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)
ՎիդեոՍտեփանակերտում վաղը ժամը 15:00-ին նախատեսված հանրահավաքը հետաձգվում է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:
Մինչ այդ հանդիպումներ կլինեն Մարտակերտի, Մարտունիի և Ասկերանի բնակիչների հետ, որից հետո կհստակեցվեն հանրահավաքի հետ կապված հետագա անելիքները: