Լրահոս
Կարևոր


Ադրբեջանին Արցախը հանձնելու գնով են բացում հայ-թուրքական սահմանը. Նաիրի Սարգսյան

Վիդեո

Փետրվարի 15-ին Թուրքիա մեկնած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ դժվարին պահին գտնվելով Թուրքիայում՝ ես մեկ անգամ ցանկանում է վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի պատրաստակամությունը։

«Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին վերաբերող որոշակի դետալներ, ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հայ-թուրքական սահմանի բացման հավանականության մասին, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ընդգծեց՝ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայում արված հայտարարությունը շատ ուղիղ հայ-թուրքական սահմանը բացելու մասին է։

«Հայաստանի Կառավարության ղեկավարն Ազգային ժողովում հայտարարեց, որ գնում է սահմանների բացման, ուստի կարծում եմ՝ մոտ ապագայում սահմանները կբացվեն։ Որպես մասնագետ՝ իմ տնտեսական կանխատեսումները խիստ բացասական են, միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ մենք որևէ կերպ չենք կարող ազդել այս իշխանության որոշումների վրա»,- ասաց Սարգսյանը։

Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա պատմական որակողներին ու դրանից մեծ ակնկալիքներ ունեցողներին Սարգսյանը հիասթափեցրեց՝ անիմաստ է այս այցը պատմական ձևակերպելն ու դրանից որևէ ակնկալիք ունենալը, որովհետև ո՛չ Հայաստանից Թուրքիա ուղարկված հումանիտար օգնությունը, ո՛չ Արարատ Միրզոյանի այցը նախապես պլանավորած հայ-թուրքական գործընթացի հետ որևէ կապ չունեն, որովհետև հայ-թուրքական սահմանը բացվելու է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու պայմանավորվածության համատեքստում։

«Վարչապետ կոչեցյալը հայտարարել է, չէ՞, որ կողմ է Պրահայի պայմանավորվածությանը, ինչը նշանակում է, որ Արցախը հանձնվում է Ադրբեջանին, ինչից հետո Արցախի հայերը չեն կարողանալու պայքարել իրենց ինքնորոշման համար։ Կա նաև երկրորդ տարբերակը, որով հայ-թուրքական սահմանը բացվում է Սյունիքով միջանցքի գնով»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծված կարծիք հայտնելով, որ Փաշինյանը գնում է Արցախը հանձնելու տարբերակով, իսկ հայ ժողովուրդը չի ներելու Արցախի գնով հայ-թուրքական սահմանի բացումը։

«Հայրենազրում, հայրենիքի հանձնում, 5000 հայորդու կորուստ… եթե որևէ մեկը սա պետք է ների, նշանակում է՝մենք հայ ձևակերպման հետ լուրջ խնդիր ունենք»,- ասաց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական ցամաքային սահմանի բացմամբ Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված գործընթացին, Սարգսյանը նկատեց՝ բնականաբար, սկզբնական ժամանակահատվածում Հայաստանում կարող է տեղի ունենալ ապրանքների գների նվազում, բայց վտանգն այն է, որ կարճ ժամանակ անց բաց սահմանը բերելու է Հայաստանի արդյունաբերության և գյուղատնտեսության ոչնչացման։

«Այն մարդիկ, որոնք, օրինակ, ասում են, թե իրականացնում են գյուղատնտեսության զարգացմանը միտված ծրագիր, և խոսում Թուրքիայի սահմանը բացելու մասին, որտեղ այդ ոլորտը պետության կողմից սուբսիդավորվում է, ապա նման պաշտոնյաների ճակատին պետք է ուղիղ ասել՝ ստում եք, թե զարգացնում եք։ Ինչ վերաբերում է այն խաբկանքին, թե Թուրքիան 80 միլիոնանոց շուկա է բացում մեզ համար, ապա Իրանը ևս 80 միլիոնանոց շուկա ունի մեզ համար բացած, բայց հարց է առաջանում՝ այդ ի՞նչ է Հայաստանն արտահանում Իրան, կամ 120 միլիոնանոց շուկա ունեցող Ռուսաստան»,- ասաց Սարգսյանը՝ շեշտելով՝ Թուրքիայի հետ սահմանի բացումն ունենալու է Հայաստանի տնտեսության վրա բացասական հետևանք՝ դուրս մղելով հայ գործարարներին՝ նրանց փոխարինելով թուրքականով։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

«Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԻնչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութ«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինUcom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՄենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԵթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք Չալաբյան