Արտակարգ դեպք՝ Մյասնիկյան փողոցում. կան զոհեր
ՎիդեոԱյսօր Ախալքալաքում ժամը 19.00-ի սահմաններում, «Խաս Բախչա» այգու մոտակայքում տեղի է ունեցել խոշոր միջադեպ, կան զոհեր, հայտնում է News.am-ը՝ հղում անելով JNEWS-ին:
Երիտասարդների մի խումբ կոտրել է հյուրանոցի դռներն ու պատուհանները, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել: Ենթադրաբար ջարդերը սկսվել են Կուլիկամ գյուղից երիտասարդի սպանության պատճառով:
Ջարդերը շարունակվում են Մյասնիկյան փողոցում, որտեղ ամբոխը հրկիզել է հյուրանոցի սեփականատիրոջ տունը: