Լրահոս
Կարևոր


Մեր հայրենիքի գերագույն շահի առաջ պետք է խոնարհվեն անհատական եւ խմբակային բոլոր շահերն ու հավակնությունները. Գարեգին Բ

Վիդեո

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ նոյեմբերի 22-ին, արցախյան պատերազմի նահատակների հիշատակի արարողությանը ելույթ ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Նա իր ելույթում, մասնավորապես, նշեց.

«Առ Աստված աղոթքով համախմբվել ենք այսօր հարգանքի ու երախտիքի մեր տուրքը մատուցելու Արցախի ազատ ու անկախ կյանքի պաշտպանության համար զոհված մեր հերոսներին եւ խոնրահվելու նրանց լույս հիշատակի առաջ։ Հայոց նոր գոյապայքարում նահատակված արիասիրտ մեր զինվորների ու զորահրամանատարների քաջագործությունները հավերժական վկայություններ են մեծ հայրենանվիրումի ու ազգասիրության։ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի նախաձեռնած պատերազմում, որը սանձազերծվեց Թուրքիայի սատարումով եւ վարձկան ահաբեկչների ներգրավումով, մեր հերոս զավակները խիզախությամբ մարտնչեցին թշնամու անհավասար ուժի դեմ՝ ի գին իրենց կյանքի՝ պաշտպանելով մեր հայրենիքը։ Այսօր բոլորս սիրելի որդեկորույս ծնողների, սգակիր հայրերի ու մայրերի, այրիացած կանանց ու որբացած մանուկների հետ միասին մեր սրտերում կրում ենք մեր զոհված քաջորդիների կորստի մեծ վիշտը։ Այս անասելի ցավի հետ մեկտեղ նաեւ հպարտություն ենք ապրում նրանց անզգուգական խիզախության, անօրինակ սխրանքների եւ պանծալի քաջագործությունների համար։ Մեր հերոսները մարտնչեցին ամենայն անձնվիրությամբ՝ արցախահայության ազատ ապրելու, արդար իրավունքի եւ Հայաստան ու Արցախ աշխարհի խաղաղ ապահով կյանքի եւ բարօր առաջընթացի տեսիլքով։ Մեր նահատակների լույս հիշատակի առջեւ մենք այսօր կոչված ենք եւ պարտք ունենք արժեւորելու, իրականություն դարձնելու նրանց նվիրական երազներն ու տեսիլքները։

Դարերի հոլովույթում մեր ժողովուրդը բազում անգամներ մահվան հովիտների միջով է անցել, տեսել է ավեր, կոտորածներ, ցեղասպանություն, սակայն բոլոր փորձությունների մեջ կարողացել ենք հաղթել մահվանը։ Աստծում ապավինած մեր ցավն ու վիշտը վերածել ենք ուժի ու զորության։ Մեր կորուստն ու սուգը վերափոխել ենք կամքի ու վճռականության։ Անգամ Ցեղասպանությունից հետո, երբ նահատակվեցին մեր ժողովրդի 1,5 միլիոն զավակներ եւ կորցրինք պատմական հայրենիքի մեծագույն մասը, երբ Եղեռնից մազապուրծ բազում հայորդիներ տարագրվեցին ու սփռվեցին աշխարհով մեկ, մենք կարող եղանք աննկուն ոգով Արեւելյան Հայաստանի այս փոքրիկ հատվածում վերակերտել մեր պետականությունը, շենացնել հայրենիքը, Սփյուռքում գաղթօջախներ հիմնել։

Այսօր պատերազմի հետեւանքով ունեցած ցավալի կորուստներով եւ ստեղծված ներքաղաքական բարդ պայմաններով մեր երկիրը հայտնվել է ծանր ճգնաժամի առջեւ։ Այս դժվարին իրադրության մեջ հայրենիքի գերագույն շահի առաջ պետք է խոնարհվեն անհատական եւ խմբակային բոլոր շահերն ու հավակնությունները։ Յուրաքանչյուրիս, մասնավորապես, պետական եւ քաղաքական գործիչների պարտքն է՝ պատասխանատվության բարձր գիտակցությամբ հանձն առնել ամեն զոհողություն ստեղծված բարդ իրավիճակի հաղթահարման համար, հանուն մեր հայրենիքի կայունության, անվտանգության եւ վառ ու լուսավոր ապագայի։ Հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զավակների անձնազոհության ու 

 

...

Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը