Լրահոս
Կարևոր


«Ռուսաստան-Հայաստան-Իրան. եթե կարողանանք նման ռազմական դաշինք ստեղծել, վստահ եղեք՝ առաջիկա 50 տարվա մեջ մեզ վրա ոչ ոք չի հարձակվի». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստը» զրուցել է «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ: Զրույցի թեման «Խաղաղության պայմանագիրն» է, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լարված հարաբերությունների որոշակի մեղմացումը, և թե ի՞նչ է սպասվում բռնապետերին:

-Պարո՛ն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»: Ադրբեջանը չի շտապում, նախապայմաններ է առաջադրում, իսկ սահմանին իրավիճակն օրեցօր լարվում է:

-Միշտ ասել եմ՝ մեզ հետ ոչ մեկ չի բանակցում, չի պատրաստվում որևէ փաստաթուղթ ստորագրել: Նույնիսկ եթե փոխենք Սահմանադրությունը, որը պահանջներից մեկն է, կասկածում եմ, որ այդ դեպքում ադրբեջանական կողմը կստորագրի խաղաղության ինչ-որ փաստաթուղթ: Ադրբեջանը շատ լավ գիտի՝ պայմանագիրը, որը ստորագրվում է պետությունների միջև ուժի գործադրմամբ, առոչինչ է: Դրա մասին փաստում է Վենետիկի կոնվենցիայի 5-րդ մասի 52-րդ հոդվածը: 5-րդ մասը կոչվում է «Պայմանագրերի անվավերություն, խզում և կասեցում»: 52-րդ հոդվածը սահմանում է, որ պայմանագիրն առոչինչ է, եթե դրա կնքումը եղել է ուժի կիրառման սպառնալիքի հետևանքով: Ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց այդ փաստաթուղթը, նա դրան պատրաստ է: Պետք է հասկանանք, որ Ադրբեջանն ունի 5-ամյա՝ 2020-2025 թթ. ծրագիր: Սա հստակ տեղեկություն է: Այդ հինգ տարվա գործողությունները բաժանված են մի քանի փուլի: Առաջինը սկսվեց և ավարտվեց 2020 թվականին 44-օրյա պատերազմով, որի հետևանքով առաջին փուլով նախատեսվածը չկարողացան կատարել, Արցախը կորցրեց որոշ տարածքներ, բայց դրա հիմնական տարածքը մնաց Հայաստանի տիրույթում: Անցավ 2 տարի, սկսվեց միջանկյալ փուլ, Ադրբեջանը վերջնականապես զավթեց Արցախը: Երկրորդ կարևոր փուլը, որը կար իրենց ծրագրում, Ադրբեջանի՝ Նախիջևանին միանալն է: Այդ ճանապարհի վրա են: Այս փաստաթղթերը, այս հայտարարությունները մեր երկրի ղեկավարության կողմից ունեն մեկ նպատակ, որ աշխարհը դատապարտի Ադրբեջանին, ասի՝ Հայաստանը համաձայն է, բոլորը ողջունում են այս գործընթացը: Կարծում է, որ Ադրբեջանը չի հարձակվելու: Հիշո՞ւմ եք՝ մի գաղափարախոսություն ունեին, որ եթե հանգիստ մնանք, որևէ մեկը մեզ վրա չի հարձակվի: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երկրով այսօր նույնիսկ չենք կարող «փռշտալ» Ադրբեջանի կողմը: Այդ ժամանակներն անցել են իր «շնորհիվ»: Յոթ տարվա մեջ նա ոչնչացրել է հայոց պետությունը: Պետությունը մնացել է թղթի վրա: Որպես պետություն՝ որևէ հարց չենք լուծում: Չենք կարողանում մեր ժողովրդին պաշտպանել, տեսնում ենք, թե տնտեսությունն ինչ վիճակում է, առողջապահական համակարգն անտանելի վիճակում է, գիտություն չկա: Խոսում եմ համակարգերի մասին, այո, կարող ենք ունենալ առանձին գիտնականներ, բժիշկներ, որոնք շարունակում են աշխատել: Բանակը… Այս մասով չեմ ուզում շատ բան ասել:

Ադրբեջանը մեզ հետ որևէ փաստաթուղթ չի ստորագրելու, միջազգային հանրության կողմից էլ թող մեծ ակնկալիքներ չունենան: Նույն միջազգային հանրությունը լուռ էր հարյուր տարի առաջ, երբ Ցեղասպանություն տեղի ունեցավ: Հետո սկսեցին դատապարտել, ճանաչել այդ փաստը, բայց այդ ժամանակ ոչ մեկը մատը մատին չխփեց: Ըստ մեր տեղեկությունների, որոշ եվրոպական պետություններ աջակցում էին դրան: Անցավ հարյուր տարի, Արցախը գրավեցին, մարդկանց տեղահանեցին, որոշ մարդիկ ասացին՝ լավ չի: Ադրբեջանին ինչ-որ վնաս եղա՞վ: Ոչ: Ադրբեջանի բյուջեն ավելացավ նույն այդ տարիների ընթացքում: Ադրբեջանը սկսել է վախի մթնոլորտ տարածել հայ ժողովրդի մեջ:

Պարբերաբար ասում էինք, որ հրաման է տրվել մեր զինծառայողներին չկրակել, դա եղել է 2021 թ. մայիսի 9-ին Վարդենիսի ուղղությամբ, որի մասին ժողովի ժամանակ ասվել է, նման բան եղել է Գորիսում և այլուր: Չկրակելու հրահանգը բնորոշ է իրեն: Հիմա Նիկոլ Փաշինյանը դրանից հրաժարվում է, սպաներին դատում: Իսկ հիմա չկրակելու հրամանը որոշել է հանրային տալ: Տեսեք՝ ո՞ւր ենք հասել: Կարծում եմ՝ չենք կարող ունենալ միջազգային հարգանք մինչև մեր դիրքերը չամրացնենք:

-Ձեր հնչեցրած դիտարկման համաձայն, Հայաստանն այսօր պետություն է միայն թղթի վրա: Ստացվում է՝ արտաքին աշխարհում Փաշինյանը շատ թույլ գործիչ է, բայց Հայաստանում ստեղծել է բռնապետությո՞ւն:

-Պատմության մեջ եղել են հայտնի բռնապետեր՝ Քադաֆի, Հուսեյն, Էրդողան, Ալիև: Քադաֆին կառավարում էր իր երկիրը մի քանի տասնամյակ և Լիբիայի տնտեսությունն այնպիսի մակարդակի բարձրացրեց, որ ժողովուրդը սկսեց շնչել, ապրել: Նա զարգացրել է նավթային համակարգը, կարևոր բաներ արել իր երկրի համար: Ամեն ինչ վատ ավարտ ունեցավ իր համար, դա էլ բռնապետի ապագան է:

Սադամ Հուսեյնի պարագայում ունենք նույն պատկերը՝ նավթագազային համակարգի արտադրության զարգացում և այլն, ժողովուրդն ապրում էր իր բնականոն կյանքով: Նույն ավարտն ունեցավ, ինչ Քադաֆին: Իրաքն ու Իրանն ութամյա պատերազմի միջով անցան, ի վերջո, կնքեցին խաղաղության պայմանագիր, որը գործում է մինչ օրս: Եկեք հիշենք Թուրքիան մինչև Էրդողանը և այսօր:

Չեմ ուզում թվարկել Թուրքիայի միջազգային հաջողությունները Էրդողանի իշխանության օրոք: Թուրքիայի ստատուսը մի քանի կետով բարձրացավ, այսօր նրա հետ հաշվի են նստում: Նույնն Ալիևի պարագայում. պատմություն և լեզու չունեն, բայց ամբողջ աշխարհին ապացուցում են, որ հին ժողովուրդ են: Խորհրդային Ադրբեջանը համարյա զենք չէր արտադրում: Այսօր իրենց ռազմարդյունաբերության համալիրը տարածաշրջանում լավագույններից մեկն է: Չեմ խոսում նավթագազային համակարգերի զարգացման, Ադրբեջանի ժողովրդի կրթության և սոցիալական ապահովության մակարդակի մասին: Հնարավոր է, որ Էրդողանը և Ալիևը ևս վատ ավարտ ունենան, բայց իրականությունն այս է: Եկեք մեր բռնապետի մասին խոսենք: Հեծանիվ քշողն ինչպե՞ս կարող է բռնապետ լինել, ֆեյսբուքով ձվածեղ պատրաստողն ինչպե՞ս կարող է բռնապետ լինել: Բռնապետը պետք է գրագիտություն ունենա: Մեր բռնապետը բարձրագույն կրթություն էլ չունի: Մեր հարևան երկրներում բարձրագույն կրթություն չունենալու դեպքում արգելվում է լինել երկրի ղեկավար: Հայ ազգը Խորհրդային Միության ժամանակ առաջին տեղն էր զբաղեցնում ռազմական գիտությամբ, 1 միլիոն 600 հազար աշխատուժից մոտ 900 հազարն աշխատում էր գիտական ոլորտում: Այսօր մեր երկրի ղեկավարն անգրագետ է: Նա Հայաստանի Հանրապետության ոչ մի սոցիալական շերտի չի պատկանում: Ցույց տվեք, թե ո՞ր շերտին են պատկանում իշխանության ներկայացուցիչները:

-Փաշինյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ մեր երկիրը Հայաստանն է, բայց մեր պետությունը եղել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Դրանից առաջ նա մեր հարկատուների հաշվին Թուրքիայից լրագրողներ էր հրավիրել Հայաստան, նրանցից մեկն էլ Երևանում գործող Կապույտ մզկիթն իր ռեպորտաժում ներկայացրեց որպես թուրքական:

-Երբ Հայաստանը գոյություն է ունեցել, Օսմանյան կայսրություն կոչվածը գոյություն չուներ: Նույն հաջողությամբ կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը Խորհրդային Միությունն է, որի կազմում ապրել ենք ծաղկուն տարիների շրջան: Չեմ հասկանում ո՛չ մոտեցումը, ո՛չ հոգեբանությունը: Անգրագիտության վերին աստիճան է: Եթե պատմությունն ուսումնասիրենք, ավելի շատ եղել ենք պարսիկների իշխանության ներքո: Ի՞նչ կապ ունեն Երևանը, Կապանը Օսմանյան կայսրության հետ: Համացանցից պատմություն սովորող մարդ է: Նա չգիտի, թե ով է Պապ թագավորը, անընդհատ նրան է հիշում: Ունեցել ենք Արշակ, Մենուա, Արգիշտի անուններով թագավորներ, նրանց պատվին տարիներ ի վեր երեխաներ են անվանակոչել: Ինչո՞ւ ոչ մեկն իր երեխային Պապ թագավորի անունով չի կոչում, և ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անընդհատ բերում այս թագավորի օրինակը: Կասկածում եմ, որ ապագայում որևէ մեկն իր երեխային Նիկոլ անվանակոչի: Գնահատական եմ տալիս, միտում չունեմ որևէ մեկին վիրավորելու: Ժողովուրդ ենք, որն ունի ազգային նպատակներ, բայց նա գնում է հակառակ ուղղությամբ:

-Պարո՛ն Կարապետյան: «Տեղափոխվենք» միջազգային արենա: Թրամփի իշխանության գալուց հետո աշխարհը սկսեց փոխվել: Կարծես թե գործ ունենք ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերականգնման հետ: Ի՞նչ կանխատեսումներ ունեք այս մասով:

-Մեկ անգամ փորձել եմ հուշել մեր երկրի ղեկավարությանը, որ աշխարհում իրավիճակ է փոխվում: Հուշում էի դեռ այն ժամանակ, երբ գնացին Բայդենի վարչակազմի հետ ինչ-որ թուղթ ստորագրելու: Ինչո՞ւ հիմա չեն խոսում այդ թղթի մասին: Իմ կարծիքով, Պուտինի և Թրամփի միջև բանակցություններն ընթանալու են ոչ միայն Ուկրաինայի հարցով: Սեղանին լինելու են այն հարցերը, թե որտեղով են անցնելու ամերիկյան հետաքրքրության սահմանները, որոնք վերաբերում են Ռուսաստանին, և որտեղով են անցնելու Ռուսաստանի տիրույթում գտնվող հետաքրքրության սահմանները: Բանակցությունները լինելու են այս մասին: Վստահ եմ՝ բացի Մերձբալթյան երկրներից, նախկին խորհրդային երկրների տարածքները մնալու են ռուսական հետաքրքրության տիրույթում: Ամերիկյան կողմը դրան համաձայնելու է, որովհետև չկան հիմքեր չհամաձայնելու: Դա վերաբերում է նաև Հայաստանին: Եթե Հայաստանն ուզում է լինել ապահով, առաջարկում եմ, հատկապես, երբ իրանական կողմից հուշումներ կան, մոռանալ ԵՄ անդամ դառնալը: Դա ուղղակի անհնար է: Խաբում են մեր ժողովրդին: Այս ամենը պետք է մոռանան և պայմանավորվեն Իրանի հետ, վերականգնեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ռուսաստան-Հայաստան-Իրան՝ դա է մեր ռազմական և անվտանգային ապագան: Եթե կարողանանք նման ռազմական դաշինք ստեղծել, վստահ եղեք՝ առաջիկա 50 տարվա մեջ մեզ վրա ոչ ոք չի հարձակվի: Ալիևը շատ լավ հասկանում է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունն ապագա չունի: Թուրքերը շատ լավ գիտեն՝ եթե իշխանության եկավ Արշակ Կարապետյանը, երկու օրվա մեջ խնդիրն իրենց համար բարդանալու է մի քանի անգամ: Գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը մի օր չի լինելու, գործը չի հասնելու 2026 թ. ընտրություններին, եթե հասնի, ապա մեր պասիվության, այսպես կոչված, «հին ընդդիմադիրների» գործունեության պատճառով, միևնույնն է, չի ընտրվելու:

Հայ ժողովուրդն այսօր պատժվում է երկու կառավարության կողմից՝ Ադրբեջանի և այսօր Հայաստանում գործող թափթփուկների կառավարության կողմից: Մեր՝ 2,7 միլիոն ժողովրդի վրա երկու իշխանություն քրեական գործեր են հարուցում, այդ վիճակից դուրս ենք գալու: Պարզորոշ տեսնում եմ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանության ապագան, մեկ ձևակերպմամբ՝ վայ ձեզ: Նույնն էլ սպասվում է Ադրբեջանի ղեկավարությանը, նրանք մի քիչ ավելի երկար կմնան իշխանության, բայց շատ վատ ավարտ են ունենալու: Նույնը վերաբերում է նաև Էրդողանին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք Չալաբյան