Լրահոս
Կարևոր


Պետությունը քաշում է փողը՝ ոչնչացնելով աշխատատեղերը. «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնություն

Քաղաքականություն
«Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությունը ներկայացնում է տնտեսագետ, փորձագետ Ատոմ Մարգարյանի՝ «Պետությունը քաշում է փողը․․․ ոչնչացնելով աշխատատեղերը» վերլուծությունը.

Աղքատությունը և անհավասարությունը շարունակում են մնալ մեր հասարակության ամենախոցելի իրողությունները։ Մյուս կողմից, միջին խավի դերն ու կշիռը տնտեսական ու քաղաքական գործընթացներում շարունակում է մնալ թույլ ու որոշակիությունից զուրկ։

Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն են կապիտալի հոսքերի, եկամուտների բաշխման տնտեսական իրավիճակի շարժի միտումները երկրում վերջին 7-8 տարիներին՝ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» ի վեր։

Թվում էր, թե այսպես կոչված «տասնամյակների թալանը» ետ բերելու, ստեղծագործ աշխատանքի ու արժանապատիվ վաստակի հնարավորություններ ստեղծելու և եկամուտների արդարացի վերաբաշխման վրա հիմնված համակարգեր ձևավորելու խոստումներով իշխանության եկած քաղաքական ուժը պետք է որ հրաժարվեր նախկինների օրոք քաղաքականության գլխավոր հենասյուն եղած ստվերի ու կոռուպցիայի օրակարգից, ու այդ կերպ ձերբազատած ռեսուրսները վերաուղղեր ներդրումների, նոր աշխատատեղերի, հետևաբար և՝ հասարակության մեծ մասի համար արդար ու արժանապետիվ վաստակի մեխանիզմների։ Ավելի պարզ՝ դա նշանակում էր երկիրը վերջապես դուրս բերել կապիտալի նախասկզբնական կուտակման՝ արդեն շարունակական դարձած խրոնիկ շրջապտույտից, երբ ցանկացած իշխանություն և իշխանավոր իր հիմնական ու առաջնահերթ խնդիրը դիտում էր պետության ուժը, ռեսուրսները, ֆինանսները և ունեցած լիազորությունը ուղղել անձնական հարստություն դիզելու, բիզնեսը քվոտավորելու և նրանում փայ մտնելու, արագորեն հարստանալու գերնպատակին՝ «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» կարգախոսով։

Այդ ամենին վերջ տալու համար նոր իշխանությունից ի՞նչ էր պահանջվում՝ հարցը ամենևին հռետորական չէ։ Պատասխանն էլ շատ հստակ է։ Նոր իշխանությունից պահանջվում էր պարզապես զերծ մնալ նախկինների վարքագծի կրկնությունից, միաժամանակ ձեռնպահ մնալ վենդետաներից, գործարարների ու կապիտալի սեփականատերերի նկատմամբ անձնական հաշվեհարդարներից, ուղղակի ու սելեկտիվ թիրախավորումներից, գնալ ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով։ Դա նշանակում է՝ պետք է օգտագործեր կապիտալի, ունեցվածքի ու եկամուտների համաներումների մեխանիզմը ու արագորեն տնտեսությունը փոխադրեր գործունեության բնականոն ռեժիմի, այն հաշվով, որպեսզի բացառվեր կապիտալի փախուստը երկրից։ Կարո՞ղ ենք այսօր այս հարցին դրական պատասխան տալ։ Ակնհայտ է, որ ցանկացած ողջամիտ մարդու համար այս հարցերի պատասխանները բացասական են։

Ի՞նչ ունենք այսօր։ Մեր տնտեսական ակտիվների մի զգալի մասը այսօր կապակցված է այս կամ այն քրեական գործով, միևնույն ժամանակ նաև այդ պատճառով միջոցների մի ահռելի զանգված արտահոսել է երկրի սահմաններից դուրս։ Ու այս ամենի վերջը չի երևում՝ հատկապես ներկա ու առաջիկա նախընտրական սպասումների ու զարգացումների ֆոնին։ Մինչդեռ այդ միջոցները կարող էին դառնային աշխատատեղեր, մարդկանց վաստակներ, հետևաբար և՝ պետական բյուջեի հավելյալ եկամուտներ։ Դրանք այսօր չկան։ Կապիտալի մի այլ, շատ մեծ զանգված ներդրված է առևտրի, ծառայությունների, խաղաբիզնեսի և վերարտահանումների ոլորտներում։ Դրանցում շատ մեծ ստվեր կա ու ֆիքսել դրանցում իրական շրջանառությունները և հարկել, չափազանց բարդ է։

Փոխարենը ֆինանսական ռեսուրսների մեծ դեֆիցիտ ունեցող կառավարությունը դիմել է ահռելի ծավալների ներքին ու արտաքին փոխառությունների՝ ըստ էության իր պաշտոնամուտի համեմատ կրկնապատկելով պետական պարտքը: Ուժից վեր պետական պարտքի սպասարկման ծանր բեռը հարկադրում է իշխանությանը, մի կողմից, պտտել հին պարտքը սպասարկելու ու մարելու համար նոր պարտք վերցնելու թափանիվը, մյուս կողմից, իհարկե ավելացնել հարկային ճնշումը գործարարների վրա, հատկապես փոքր ու միջն բիզնեսի վրա։

Այս խաղը չափազանց վտանգավոր է։ Շատ պարզ երևում է, որ կառավարությունը ստիպված է ավելի ու ավելի բարձր տոկոսներով արտաքին վարկեր ներգրավել, մյուս կողմից, ներքին շուկայում ևս պետական պարտատոմսերի տոկոսադրույքները չափանց բարձր են։ Սա արդեն արկածախնդրություն է, երբ պայմանականորեն ասած՝ «իր ծախսերը» հոգալու համար կառավարությունը, շատ թանկ գին վճարելով, բարձր տոկոսներով գումարներ է քաշում ներքին տնտեսությունից, այդպիսով փակելով մասնավոր ներդրումների հնարավորությունները։

Տնտեսագիտորեն դա կոչվում է «արտամղման էֆեկտ»։ Բանկերը, իհարկե, հաճույքով խաղում են կառավարության խաղը՝ իրենց ներգրաված միջոցների մի զգալի մասը ներդնելով բարձր եկամտաբերություն ունեցող պետական պարտատոմսերի մեջ ու ստանում հսկայական շահույթներ … ներկա աշխատատեղերի ու ապագա սերունդների հաշվին։ Բանկերի կողմից այս կերպ ստացած շահույթները ըստ էության «օդից բռնած» փողեր են։ Այդ ներդրումների ետևում չկան ռեալ աշխ ատատեղեր, իրական եկամուտներ, արժանապատիվ վաստակներ։

Տնտեսագետ, փորձագետ
Ատոմ Մարգարյան
«Նոր Պրոյեկտ.Տնտեսական Ալիք» նախաձեռնություն



Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ը