Լրահոս
Կարևոր


Համընդհանուր հայտարարագրման նախաձեռնության աղաղակող ձախողումն ու քաղաքացիների մեծ դժգոհության արտացոլանքը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվանից սկսած Հայաստանում հարկային քաղաքականության մեջ արմատական փոփոխություն է նախաձեռնվել. բացի պաշտոնատար անձանցից, ֆիզիկական այլ անձինք ևս պարտավոր են տարեկան մեկ անգամ ներկայացնել եկամուտների հաշվարկ-հայտարարագիր՝ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով։

Նպատակը փաշինյանական իշխանության կողմից ներկայացվել է որպես պետական ֆինանսների թափանցիկության բարձրացման, հարկային մշակույթի զարգացման, տնտեսության մեջ ստվերի կրճատման, երկրում սոցիալական արդարության վերականգնման համատեքստում։ Սակայն միայն տեսականորեն, իսկ ավելի ճիշտ՝ պաշտոնական մեկնաբանման տեսանկյունից իբր արդարացված նախաձեռնությունն իր գործնական իրագործմամբ խոր հասարակական դժգոհության տեղիք է տվել՝ հանգեցնելով փաստացի տոտալ բոյկոտի։

Եվ պատահական չէ, որ հայտարարագիր լրացնելու համար սկզբնապես սահմանված մայիսի 1 վերջնաժամկետը հետաձգվեց մինչև նոյեմբերի 1, քանի որ նույնիսկ իշխանությունների համար պարզ դարձավ, որ ամբողջ գործընթացը բախվել է մի քանի լուրջ համակարգային խնդիրների՝ թե՛ տեխնիկական, թե՛ մեթոդաբանական տեսանկյունից, թե՛ քաղաքացիների բոյկոտի։ Եվ ահա, պարզվում է, որ այս տարվա առաջին 4 ամսվա ընթացքում հայտարարագիր է ներկայացրել ընդամենը 35 հազար քաղաքացի, այն դեպքում, երբ հայտարարագրման ենթակա է մոտ 800 հազար մարդ։ Թիվն, ի դեպ, հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը, որը շաբաթական կտրվածքով տվյալներ է ներկայացնում, թե որքան մարդ է սոցիալական հետվճարներ ստացել:

Սա նշանակում է, որ գործընթացում մասնակցել է միայն հայտարարագրման ենթակա բնակչության շուրջ 5 տոկոսը՝ աղաղակող անհաջողություն մի նախաձեռնության համար, որն իշխանությունների կողմից համարվում էր խոշոր բարեփոխում։ Ընդ որում, այս վիճակագրության մեջ ևս մի ուշագրավ հանգամանք կա՝ այդ 35 հազարից մոտ քառասուն տոկոսը՝ 15 հազար քաղաքացի, հայտարարագիր ներկայացրել է բացառապես մեկ պատճառով՝ սոցիալական վճարը հետ ստանալու հնարավորությունից օգտվելու համար։ Այլ կերպ ասած՝ եթե չլիներ այդ արհեստական մոտիվացիան, որը հորինվել է հենց այդ նպատակով, նույնիսկ այս 5 տոկոս ցուցանիշը չէր արձանագրվի։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ հայտարարագիր ներկայացրած անձանց զգալի մասը պետական աշխատողներ են, որոնց թիվը մոտավորապես տատանվում է 100-ից 150 հազարի սահմաններում։

Այսինքն, ստացվում է, որ գործընթացին մասնակցել են գրեթե բացառապես նրանք, որոնց հնարավոր է վարչական ճանապարհով պարտադրել դա անել, կամ նրանք, որոնք հետվերադարձի ակնկալիք ունեն։ Սա վկայում է այն մասին, որ քաղաքացիների շրջանում ուղղակի չկա կամավոր կամ ներքին մոտիվացիա՝ այս նախաձեռնության մեջ ներգրավվելու։ Մյուս կողմից՝ ստացվում է, որ չորս ամսում նույնիսկ պաշտոնյաների մի փոքր մասն է միայն ներկայացրել հայտարարագիր:

Ըստ մասնագետների հաշվարկի, նոյեմբերի 1-ին, երբ լրանում է վերջնաժամկետը, ամենայն հավանականությամբ, կարող է գրանցվել մոտ 150 հազար մասնակցության ցուցանիշ, այն էլ՝ պետական ծառայողների հաշվին: Առավելագույն թիվը, որ կարող է ակնկալել այս կառավարությունը, կարծում ենք, 200 հազարն է: Ոչ ավելի: Իսկ դա միանշանակ պետք է գնահատել որպես կատարյալ ձախողում՝ հաշվի առնելով, որ ՀՀ կես միլիոնից ավելի քաղաքացի փաստացի կա՛մ չի ցանկանում հայտարարագրել, կա՛մ չի վստահում համակարգին, կա՛մ էլ տեխնիկապես չի կարողանում օգտվել դրանից։

Միաժամանակ, հասարակական տրամադրությունների վերլուծությունները ցույց են տալիս, որ գործ ունենք ոչ թե տեխնիկական կամ ինֆորմացիոն բացի հետ, այլ պետական քաղաքականության նկատմամբ խորքային անվստահության ու լրջագույն կասկածների խնդրի հետ։

Ի մասնավորի, իշխանությունների հավաստիացումները, թե հարկման նոր շեմեր չեն կիրառվելու, կամ գործընթացը լինելու է «հանգիստ» և «հարմարավետ», քաղաքացիների շրջանում ընկալվում են որպես պոպուլիստական հռետորաբանություն՝ առանց գործնական երաշխիքների։

Տնտեսագետներն արդարացիորեն մտահոգություն են հայտնում, որ համընդհանուր հայտարարագրման այս մեխանիզմը կարող է վերածվել հարկային վերահսկողության և ճնշման գործիքի՝ հատկապես միջին և փոքր եկամուտներ ունեցող անձանց նկատմամբ։ Եթե քաղաքացին, օրինակ՝ նվիրատվություն է ստացել, դրամական փոխանցում հարազատից կամ ընկերոջից, կամ նույնիսկ սովորական ընտանեկան փոխառություն է կատարել (պարզ ասած՝ պարտք է տվել հարազատին կամ ընկերոջը), ապա պարտավոր է այս բոլորը փաստաթղթավորել պայմանագրով։ Ստեղծվում է մի իրավիճակ, երբ անգամ ընտանիքի անդամներն ամեն «քայլափոխի» պետք է միմյանց հետ գրավոր պայմանագրեր կնքեն, որպեսզի ապացուցեն, որ դա ոչ թե եկամուտ է, այլ նվիրատվություն կամ պարտքի վերադարձ։ Պարզապես անմեղսունակ պետք է լինել՝ պարտադրելու պայմանագրի կնքում, ասենք՝ հոր և դստեր միջև, պապի ու թոռան միջև, եղբոր ու քրոջ միջև, առավել ևս՝ Հայաստանում:

Հիմա այնպես են արել, որ նման պայմանագրեր չլինելու, այսինքն՝ նույնիսկ հարկման չենթական փոխանցումները չփաստաթղթավորելու պարագայում հարկային մարմինները կարող են այդ գործարքները դիտարկել որպես եկամուտ և հարկել մինչև 20 տոկոսով։

Այս քաղաքականությունը ընկալվում է որպես նոր տեսակի վերահսկողություն, որտեղ քաղաքացիներն այլևս ոչ թե իրենց կամքով են մասնակցում պետական գործընթացներին, այլ գործում են պարտադրանքի ներքո՝ միաժամանակ դառնալով «տուգանքի մատերիալ»։ Քաղաքացիների համոզմունքն այն է, որ պետությունն ուզում է ոչ թե օգնել կամ կարգավորել, այլ պարզապես ամեն անգամ նոր առիթ ստեղծել մարդկանց գրպանը մտնելու ու նրանց կյանքը բարդացնելու համար։

Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ այսպիսի նախաձեռնություններով Հայաստանի սոցիալտնտեսական վիճակը չի բարելավվելու, ընդհակառակը՝ վատթարանալու է։ Հարկման վտանգի ներքո հատկապես նվազելու են դրսից փոխանցվող տրանսֆերտները, որոնք երկրում որոշակի տնտեսական էֆեկտ էին ապահովում։

Ակնհայտ է նաև, որ այսպիսի մի համակարգ ներդնելը պահանջում է երկարատև նախապատրաստություն՝ տեխնիկական, իրավական և հանրային իրազեկման մակարդակներում։ Մինչդեռ Հայաստանում հայտարարագրման գործընթացը իրականացվել է գրեթե հանպատրաստից՝ առանց փորձնական փուլերի, առանց հանրային քննարկումների, առանց բարեխիղճ իրազեկման արշավի։ Ու ընդհանրապես... առանց ոչ մի հիմքի ու հենքի: Ուստի, պատահական չէ, որ մասնագետները, հասարակական ու քաղաքական գործիչները անվերապահ վստահ են՝ այս համակարգը օր առաջ պետք է կասեցնել...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանԻմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն ՄանվելյանԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին