Լրահոս
Կարևոր


Ուրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմից

Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիրը» կրկին մոլեգնել է, ու կրկին պատճառն Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, ավելի ճիշտ, նրա երեկվա գրառումը՝ «Նիկոլիզմի վերջը» վերտառությամբ։ «20-րդ դարի սկզբին, այն է՝ 1903 թվականին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ երկրորդն օրենք ընդունեց Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման և հայկական դպրոցների փակման մասին։ Դա բողոքի և ընդվզման մի այնպիսի ալիք առաջացրեց հայ ժողովրդի բոլոր խավերում, ակամա խթանելով հայկական ազգայնականության ձևավորումը, որ Կայսրն ստիպված եղավ 1905 թվականին չեղարկել այդ օրենքը։ Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի»,- նշել է Տեր-Պետրոսյանը։

Ինչպես և սպասելի էր, իշխանական պատգամավորներին ու քարոզչամեքենային, հարակից ուժերին և փորձագետներին մի կենտրոնից հրահանգել էին հնարավորինս լպիրշ ձևակերպումներով պատասխանել Տեր-Պետրոսյանին, բովանդակային խոսքին արձագանքել հիշոցներով ու հայհոյանքներով։ Եվ բնական է, որ ամենամոլեգին վիրավորողներն այն քպականներն էին, ովքեր նախկինում եղել են Առաջին նախագահի աջակիցները։ Հենց այդ խումբն էլ, ասես, իր առջև խնդիր էր դրել գերազանցել բոլորին անմակարդակ հիշոցներով։

Առաջինն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էր, ում հայրը Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման օրոք նույն այդ պաշտոնն էր զբաղեցնում, հրաժարական էր տվել 1998 թ. փետրվարին, Առաջին նախագահի հետ։ «Այսինքն կաթողիկոսի՝ Աստծո առաջ տրված ուխտը պահպանել ակնկալելը նույնն է, ինչ եկեղեցու գույքը բռնագանձելն ու հայկական դպրոցներ փակելը: Ինչպիսի իմաստուն վերլուծություն»: Մեկ այլ նախկին «լևոնական»՝ ներկայումս վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ Տեր-Պետրոսյանին անվանել էր նորանկախ Հայաստանի նաև կաթողիկոսական ընտրությունների կեղծման կնքահայր՝ Վանոների միջոցով: «Այսպիսի խայտառակություններ գործած մարդը պետք է պարզապես լռի: Նրան ու իր հետևորդներին թվում է, թե մարդկանց հիշողությունը կարճ է»,-գրել էր Հարությունյանը՝ կոչ անելով ընդմիշտ փակել, իր ձևակերպմամբ, ԼՏՊ-ի էջը։ Իսկ ժամանակին Հարությունյանը մի քանի տակ էր ծալվում Առաջին նախագահի առջև, մտքով էլ չէր անցնի նրան դիմել ԼՏՊ-ով։

Ինքը՝ Փաշինյանն առայժմ չի արձագանքել, թեպետ, նրա մարդկային որակների բացակայությունը հաշվի առնելով, չի բացառվում։ Փոխարենը, մի գրառում էլ Աննա Հակոբյանն է արել՝ ակնարկներ անելով։ «Դու կարող ես գիտությունների դոկտոր լինել, նույնիսկ մի քանի մեռած լեզու իմանալ, բայց այնքան չինքնահաստատված ոչնչություն մնալ, որ կյանքի մայրամուտին, երբ պետք է որ հասած լինեիր իմաստնության գագաթնակետին, քո ամենաուժեղ կողմը շարունակի մնալ մարդկանց ծաղրելն ու վիրավորելը»,- գրել է Հակոբյանը։

Թերևս, իմաստ չկա որևէ մեկնաբանություն անելու։ Փաշինյանն ու իր թիմակիցները սեփական երկիրն են ուրացել, իրենց նախկին առաջնորդին ինչո՞ւ չպիտի ուրանային։

Նելլի Բադալյան

Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ. ՓաշինյանՍա երազանք չէ․ սա քո ապագա աշխատանքն է․ «Մեր ձևով» Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր հայտնի կազմվածքը Skims-ի նոր ֆոտոշարքում Սթափեցնող ահազանգ Ստրասբուրգից․ բանտարկված սրբազաններն ու Ադրբեջանի անվերջ պահանջները․ Էդմոն ՄարուքյանՆԱՏՕ-ն փաստացի պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտnւթյանը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՁմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները300.000 նոր աշխատատեղ․ Ալիկ ԱլեքսանյանԼաբուբուն շքեղության աշխարհում. Moynat-ը և Կասինգ Լանգը պայուսակները վերածում են հեքիաթի«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և շարժման անդամները կհանդիպեն երևանցիների հետ Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել Հայաստանում ամենաարագ աճող շարժումը․ «Մեր ձևով»Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը ԵՄ-ն արդեն բաժանել է ռուսական ակտիվները Կիևի և իր ռшզմարդյունաբերական համալիրի միջև. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՄենք չենք ուզում նոր փորձանքներ. մենք ուզում ենք արժանապատիվ ծերություն և անվտանգ ապագա․ Կամենդատյան ԱՄՆ-ն մտադիր չէ կրկին ռազմակшն nւժ կիրառել Վենեսուելայի դեմ և ակնկալում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի. ՌուբիոԱյս ամենը հակասահմանադրական է․ Օրբելյան Հասարակությունը պետք է լինի քաղաքականապես հասուն և անջատի ընտանեկան շահը պետականից․ Ավետիք Չալաբյան Հայոց բանակի տոնի կապակցությամբ կազմակերպել էինք մեծ տոնական համերգ․ Ավետիք ՉալաբյանԳնաճը և սպառողական զամբյուղի տատանումները զգալի են սպառողների համար․ Հրայր Կամենդատյան«Տաշիր կապիտալը» դատարանին միջնորդել է կանխել ՀԷՑ–ի գույքը ձեռք բերելու գործընթացը ՀԷՑ-ը փաստացի զրկված է դատական պաշտպանության իրավունքից. փաստաբան Ժողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Լավրովը որտեղի՞ց գիտի. Էդմոն Մարուքյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2025-ին 52 մլրդ 164 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել ՀԷՑ-ի կողմից վերցված որևէ վարկի տոկոս չի մտել սակագնի մեջ, մեր բնակչությունը վարկերի համար ոչ մի դրամի վճարում չի կատարել. պաշտպան Միջնորդել ենք, որ կառավարությունը չկարողանա ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը գնել․ պաշտպան Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո օրենքում փոփոխություններ արեցին, որ ՀԷՑ-ը վերցնեն․ պաշտպան Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է Արամ Զավենիչն իր վրա է քաշում «արևմտամետի» թիկնոցը «Ճանապարհների բացումը» խաբկանք է՝ Հայաստանից նոր զիջումներ կորզելու միջոց․ Արմեն ՄանվելյանՀՀ-ում ապարտեիդի քաղաքականություն է ձևավորվում․ Հովհաննես ԻշխանյանԸնտրություններից 5 ամիս առաջ բանակը կրճատում են՝ դարձնելով 1.5 տարի, 15 օր հետո կոչ են անում կանանց գնալ ծառայության. Նաիրի ՍարգսյանՀԷՑ-Ի գործով դատական նիստը. ուղիղՍամվել Կարապետյանի ծրագրերը մշտապես եղել են թիրախային, խնդիրներ լուծող ու զարգացում ապահովողԵվրոպան Փաշինյանին ապօրինությունների քարտ–բլանշ է տալու Փաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին Արևային վահանակները ավելի երկարակյաց են դարձել նանոխողովակների միջոցով Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Հայոց բանակի փառապանծ օրվա առիթով` «ՀայաՔվե» միավորումը տոնական համերգ էր կազմակերպել «Առնո Բաբաջանյան» համերգասրահումԱռողջության ապահովագրության պահումներն ու ծառայությունները անհամաչափ են բաշխված․ Մենուա ՍողոմոնյանՀայաՔվե ազգային քաղաքացիական միավորման կազմակերպած համերգը նվիրված Հայոց բանակի 34 ամյակինԱդրբեջանը հայ սպառողին տնտեսական էքսպանսիայի դեսպան է դարձնում․ Հրայր ԿամենդատյանՄեր բանակի և նրա հազարավոր նվիրյալների մեծարման և արժևորման մեջ մեր համեստ ներդրումը. Ավետիք ՉալաբյանՀայաստանի հանրային-քաղաքական կյանք է մտնում նոր սերունդ՝ իր արժեքներով, իր նոր պատկերացումներով, իր ճիշտ պահանջատիրությամբ. Գագիկ Ծառուկյան Մերձավորարևելյան տեղաշարժերը և Հայաստանի շուրջ ստեղծված նոր իրականությունը. «Փաստ» Հայաստանի պետական պարտքի մեծացող ձնագունդը՝ դանդաղ գործող ռումբ. «Փաստ» Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» «Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ» Ռուս ուղղափառ եկեղեցին ահազանգում է. անընդունելի է միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին