Լրահոս
Կարևոր


Ինչո՞ւ է հետևողականորեն ապակայունացնում իրավիճակը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակնհայտ է, որ վերջին շրջանում երկրի ներսում իրավիճակի ապակայունացման, հասարակության տրամադրությունների սրման առանցքային դերակատարն ու, այսպես ասենք, «գեներատորը» Նիկոլ Փաշինյանն է: Վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը դա անում է իր անընդունելի (մեղմ ասած) ֆեյսբուքյան գրառումներով, դրանց բովանդակությունը իր ՔՊ խմբակցության ու կառավարության անդամների միջոցով տիրաժավորմամբ և ռեպրեսիվ մարմինների ինտենսիվ ներգրավմամբ՝ քաղաքական հետապնդումներով:

Տրամաբանական հարցեր են ծագում, որոնց պատասխանները թեպետ միանշանակ ու վերջնական չեն, բայց, այդուհանդերձ, արժանի են դիտարկման: Վերջիվերջո, հո չի՞ կարելի ամեն ինչ «բացատրել», կներեք, «խելահեղության կանխավարկածով»: Պե՞տք է, ի վերջո, այս ամենի հետ կապված ինչ-ինչ «ռացիոնալ հատիկներ» էլ լինեն:

Ի՞նչ է կատարվում, ըստ էության: Որքան էլ այս օրերին կատարվող խայտառակությունների, հակաժողովրդավարական դրսևորումների ֆոնին դժվար լինի, այնուամենայնիվ, փորձենք հնարավորինս առանց հույզերի, սառը գլխով ի մի բերել դիտարկումները:

Նիկոլ Փաշինյանը և նրա շուրջ խմբված ՔՊ-ն, մեծ հաշվով, հարձակվել են Հայ առաքելական եկեղեցու վրա: Առիթ ունեցել ենք հանգամանորեն դիտարկել դրա շարժառիթները, ուստի այստեղ հպանցիկ «թարմացնենք» նրա այդ հարձակման հնարավոր պատճառներն ու շարժառիթները: Հայ առաքելական եկեղեցին, որ միավորում է համայն հայությանը՝ ՀՀ բնակչության մեծ մասին ու դրանից էլ կրկնապատիկ մեծ թվով հայությանը՝ աշխարհով մեկ, մնում է միակ կառույցը, որը Փաշինյանը չի կարողացել գրավել կամ մտցնել իր ենթակայության տակ: Ու, դատելով դեպքերի ընթացքից, չի կարողանում, հուսանք՝ չի էլ կարողանա:

Ի լրումն, ՀԱԵ-ն ոչ միայն չի ենթարկվում Փաշինյանին ու նրա՝ ադրբեջանական ու թուրքական իշխանությունների համար խիստ դուրեկան քաղաքականությանը, այլև շարունակում է բարձրաձայնել Արցախի, Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանական ոճրագործության, Արցախի հայության իրավունքների մասին: Ավելին, ՀԱԵ-ն այս պահին հանրային ընկալման տիրույթում ամենաբարձր վարկանիշն ու հեղինակությունը ունի, ըստ որում, բազմապատիկ բարձր, քան ունեն բոլոր քաղաքական ուժերը՝ միասին վերցրած: Դե, իսկ Փաշինյանի 8 տոկոսանոց (ամենաթարմ տվյալներով) ու գահավիժել շարունակող վարկանիշի մասին չենք էլ խոսում:

Եվ վերջապես. Հայաստանը վերջնականորեն ծնկի բերելու նպատակ հետապնդող թուրք-ադրբեջանական տանդեմը Հայ առաքելական եկեղեցին ու նաև ազգային այլ ուժերին դիտարկում են որպես «ռևանշիզմի», նույնն է թե՝ «դիմադրության օջախ»: Եվ իր «խաղաղության խաչմերուկի» իրագործման, իսկ ավելի ստույգ՝ իր պաշտոնը պահելու համար Փաշինյանը խնդիր ունի չեզոքացնել բոլոր «դիմադրության օջախները»:

Նույն շրջածիրում, կարծում ենք, տեղավորվում է նաև «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա շուրջ երկու տասնյակ համախոհների դեմ իշխանության նախաձեռնած քաղաքական հետապնդումը՝ «հեղաշրջման» ժամկետանց «պլանով», օրինական լիցենզիայով որսորդական զենքերի, ճայթռուկների առևանգմամբ և, որոշ կարճ դադարից հետո, վերստին «քաղբանտարկյալների» ցանկ ձևավորելու երևույթներով հանդերձ: Ավելին, նախքան «Սրբազան պայքարին» հասնելը, Փաշինյանի իշխանությունը «ընկավ» մեծահարուստ, բարերար Սամվել Կարապետյանի հետևից: Իրավաբանները և փորձագետները ընդգծում են, որ Սամվել Կարապետյանն ընդամենը հայտարարություն էր արել՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու: Եվ այն, որ ռեպրեսիաները սկսվեցին այդ հիմքով, էլ ավելի է ընդգծում հետապնդման քաղաքական բովանդակության ակներևությունը: Ավելին, Սամվել Կարապետյանի դեմ հետապնդումն ուղեկցվում է մասնավոր սեփականատիրության դեմ վարչահրամայական մեթոդներով խոչընդոտման, ունեցվածքի խլման բացահայտ էլեմենտներով: Դա էլ, ի լրումն, լրացուցիչ հարված է Հայաստանի վարկանիշին, այդ թվում՝ ներդրումային:

Եվ, ի վերջո, արդեն վերջին օրերին ուղիղ գծով Հայ առաքելական եկեղեցու՝ Մայր Աթոռի վրա խայտառակ հարձակումն է գալիս «ամփոփելու» Նիկոլ Փաշինյանի ծրագրերը, այն է՝ պայքարել այն ամենի և այն բոլորի դեմ, որոնց դեմ պայքարում են Թուրքիան ու Ադրբեջանը:

Որքան էլ տարբեր մեկնաբաններ փորձեն շրջանառել վերը ակնարկված «խելահեղության կանխավարկածը», պարզից էլ պարզ է, որ նման քայլեր նախաձեռնողը չի կարող չհասկանալ, որ դրանցով առնվազն կտրուկ ապակայունացնում է ներքին իրավիճակը: Երբ փորձում ենք մի փոքր «կողքից» դիտարկել այս ամենը, ապա աչքի է զարնում այն, որ Փաշինյանը, մեծ հաշվով, նպատակ ունի ոչ թե ինչ-որ «հանցավոր մտադրություններ» բացահայտել ու խափանել, այլ ճնշել ընդվզումը, ջարդել դիմադրողականությունը, տրորտակ տալ իրեն ընդդիմանալու բոլոր հնարավոր դրսևորումները: Այդ ամենը տիպիկ են արգահատելի բռնատիրություններին: Բայց փորձ է արվում իրականացնել մի իշխանախմբի կողմից, որը, գոնե առերևույթ, իշխանությունը փողոցով վերցրել էր ժողովրդավարական կարգախոսների «գործիքակազմով»:

Հատկանշական է, ի դեպ, որ չնայած ինչոր «կամավորականների» հավաքագրելու մասին անձամբ Փաշինյանի արած հայտարարությանը, նա Հայ առաքելական եկեղեցու վրա գրոհելու համար օգտագործեց ոստիկանական և ԱԱԾ ստորաբաժանումները:

Կա տեսակետ, որ Փաշինյանն այդպիսով ջանում է հիմքեր ապահովել իր իշխանությունը պահպանելու համար, քանի որ նրա ընկալման տեսանկյունից՝ պաշտոնը պահպանելը իր ու մերձավոր խմբի անվտանգության ապահովման միակ երաշխիքն է: Բայց, մյուս կողմից, վերարտադրվել ջանացող, այն էլ՝ ընտրությունների միջոցով վերարտադրվել ցանկացող որևէ իշխանություն իրեն այդպես չէր դրսևորի: Դա հակասում է ռացիոնալ ընկալմանն ու ողջամտությանը: Ընտրություններով վերարտադրվել ցանկացողը չի դիմում հարկային մամլիչի, չի խստացնում տուգանքներն ու տույժերը, չի ծավալում համատարած ագրեսիա, չի փորձում կտրուկ ապակայունացնել ներքին իրավիճակը: Շատերն են նկատում, որ Փաշինյանի այդ քայլերը կամ դրանց հնարավոր նպատակը ոչ միայն պարզապես իրավիճակի սրումն է, այլ ինչ-ինչ անկարգություններ հրահրելը (շատերը ավելի դաժան բառեր են գործածում): Բայց ի՞նչ կարող է տալ կամ ո՞ւմ է պետք երկրի ներսում նման հնարավոր խառնաշփոթը:

Շատերը նաև սրա պատասխանն են տալիս՝ իսկ եթե նպատակը հենց խառնաշփո՞թն է, քաոտիկ վիճակը: Այս տարբերակն էլ ունի կյանքի իրավունք: Սակայն հարցն այն է, որ դրանից, կարելի է չկասկածել, կշտապեն օգտվել մեր երկրի ու ժողովրդի թշնամիները: Իսկ օրվա իշխանությունն էլ, նույնպես կարելի է չկասկածել, այդ ամենի համար կսկսի մեղադրել ընդդիմադիրներին, ժողովրդին, «ահաբեկիչներին», «հեղաշրջումականներին»: Այսինքն, կփորձի իր իսկ հրահրած ցեխաջրից «չոր» դուրս գալ:

Դա, կարծում ենք, հասկանում են բոլոր հիմնական ուժերի, «դիմադրության օջախների» բոլոր ղեկավարները, ինչից ելնելով էլ՝ հնարավորինս խուսափում են կտրուկ ապակայունացման, թվում է թե՝ իշխանության կողմից «նվեր տրված» առիթներն օգտագործելուց: Այո, բայց «համբերության չիբուխը» մի օր կարող է և սպառվել: Ըստ որում, անկախ այն բանից, թե կողմերից յուրաքանչյուրն ինչ հաշվարկներ կամ մտորումներ ունի: Պարզ է մեկ բան. այդպես կարելի է միառժամանակ, մի ինչ-որ ժամանակահատված, կառչած մնալ իշխանական աթոռին: Բայց այդպես իշխանություն պահել, ավելին՝ ինչ-ինչ պայմանավորվածություններ իրագործել, այն էլ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կայացված և գաղտնի պահվող պայմանավորվածություններ, չի հաջողվի: Շատ բան այդ առումով, կարծում ենք, կախված է նաև նրանից, թե որքան արագ ու ճկուն կլինեն հանրային որոշակի վարկանիշ, նաև ռեսուրս ունեցող հիմնական քաղաքական ու ազգային ուժերը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում ամենաարագ աճող շարժումը․ «Մեր ձևով»Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը ԵՄ-ն արդեն բաժանել է ռուսական ակտիվները Կիևի և իր ռшզմարդյունաբերական համալիրի միջև. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՄենք չենք ուզում նոր փորձանքներ. մենք ուզում ենք արժանապատիվ ծերություն և անվտանգ ապագա․ Կամենդատյան ԱՄՆ-ն մտադիր չէ կրկին ռազմակшն nւժ կիրառել Վենեսուելայի դեմ և ակնկալում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի. ՌուբիոԱյս ամենը հակասահմանադրական է․ Օրբելյան Հասարակությունը պետք է լինի քաղաքականապես հասուն և անջատի ընտանեկան շահը պետականից․ Ավետիք Չալաբյան Հայոց բանակի տոնի կապակցությամբ կազմակերպել էինք մեծ տոնական համերգ․ Ավետիք ՉալաբյանԳնաճը և սպառողական զամբյուղի տատանումները զգալի են սպառողների համար․ Հրայր Կամենդատյան«Տաշիր կապիտալը» դատարանին միջնորդել է կանխել ՀԷՑ–ի գույքը ձեռք բերելու գործընթացը ՀԷՑ-ը փաստացի զրկված է դատական պաշտպանության իրավունքից. փաստաբան Ժողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Լավրովը որտեղի՞ց գիտի. Էդմոն Մարուքյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2025-ին 52 մլրդ 164 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել ՀԷՑ-ի կողմից վերցված որևէ վարկի տոկոս չի մտել սակագնի մեջ, մեր բնակչությունը վարկերի համար ոչ մի դրամի վճարում չի կատարել. պաշտպան Միջնորդել ենք, որ կառավարությունը չկարողանա ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը գնել․ պաշտպան Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո օրենքում փոփոխություններ արեցին, որ ՀԷՑ-ը վերցնեն․ պաշտպան Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է Արամ Զավենիչն իր վրա է քաշում «արևմտամետի» թիկնոցը «Ճանապարհների բացումը» խաբկանք է՝ Հայաստանից նոր զիջումներ կորզելու միջոց․ Արմեն ՄանվելյանՀՀ-ում ապարտեիդի քաղաքականություն է ձևավորվում․ Հովհաննես ԻշխանյանԸնտրություններից 5 ամիս առաջ բանակը կրճատում են՝ դարձնելով 1.5 տարի, 15 օր հետո կոչ են անում կանանց գնալ ծառայության. Նաիրի ՍարգսյանՀԷՑ-Ի գործով դատական նիստը. ուղիղՍամվել Կարապետյանի ծրագրերը մշտապես եղել են թիրախային, խնդիրներ լուծող ու զարգացում ապահովողԵվրոպան Փաշինյանին ապօրինությունների քարտ–բլանշ է տալու Փաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին Արևային վահանակները ավելի երկարակյաց են դարձել նանոխողովակների միջոցով Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Հայոց բանակի փառապանծ օրվա առիթով` «ՀայաՔվե» միավորումը տոնական համերգ էր կազմակերպել «Առնո Բաբաջանյան» համերգասրահումԱռողջության ապահովագրության պահումներն ու ծառայությունները անհամաչափ են բաշխված․ Մենուա ՍողոմոնյանՀայաՔվե ազգային քաղաքացիական միավորման կազմակերպած համերգը նվիրված Հայոց բանակի 34 ամյակինԱդրբեջանը հայ սպառողին տնտեսական էքսպանսիայի դեսպան է դարձնում․ Հրայր ԿամենդատյանՄեր բանակի և նրա հազարավոր նվիրյալների մեծարման և արժևորման մեջ մեր համեստ ներդրումը. Ավետիք ՉալաբյանՀայաստանի հանրային-քաղաքական կյանք է մտնում նոր սերունդ՝ իր արժեքներով, իր նոր պատկերացումներով, իր ճիշտ պահանջատիրությամբ. Գագիկ Ծառուկյան Մերձավորարևելյան տեղաշարժերը և Հայաստանի շուրջ ստեղծված նոր իրականությունը. «Փաստ» Հայաստանի պետական պարտքի մեծացող ձնագունդը՝ դանդաղ գործող ռումբ. «Փաստ» Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» «Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ» Ռուս ուղղափառ եկեղեցին ահազանգում է. անընդունելի է միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ. «Փաստ» Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ» Երբ «բարեփոխիչները» բացահայտվում են. ինչու է որոշ հոգևորականների միացումը իշխանությանը Եկեղեցու ինքնամաքրման նշան Իրականում կենսաթոշակը ոչ թե բարձրացել է, այլ նվազել. «Փաստ» Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում. «Փաստ» Ֆրանսիական Ալպերում հրդեհ է բռնկվել շքեղ հյուրանոցում. տարհանվել է 270 մարդ Իմունաթերապիայի նոր բանալի. հայտնաբերվել են հակամարմիններ, որոնք օգնում են պայքարել քաղցկեղի դեմԴաղստանում տեղի է ունեցել փոխհրաձգություն, չեզոքացվել է երկու զինյալ. ՏԱՍՍ Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան. ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է կատարել իր առաքելությունը. մի՛ թողեք, որ դա կրկնվի. ԹրամփԱդրբեջանի և Չինաստանի արտգործնախարարները Պեկինում քննարկել են տնտեսական և առևտրային համագործակցության հարցերՀանդիպում հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված հայ տղամարդկանց հետ․ Նարեկ Կարապետյան