«Բունկերներից մեկում սպաներից մեկը նույնիսկ փորձել է Աննա Հակոբյանին գնդակահարել»
ՎիդեոԱզգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՀՀ վարչապետի այսօրվա տեսաուղերձին, ասաց. «Մեռած` չթաղած վարապետի ելույթ էր, փորձում է ասել` ես կամ, հրաժարական չեմ տա:
Իրավունք է վերապահում իրեն 5000-ից ավելի զոհերի համար սուգ հայտարարի ու ինքը քայլերթ կատարի դեպի Եռաբլուր: Պետք է թույլ չտալ սատանային` մտնել Եռաբլուր: Զոհերը` բացառապես Ն. Փաշինյանի ու իրա կնգա պատճառով են: Պետք է փակել ճանապարհն ու դա թույլ չտալ, որ մտնի այնտեղ»:
նդրադառնալով Սամվել Բաբայանի երեկվա հարցազրույցին` Իսագուլյանն ասաց. «Նա բազմակի օգտագործված ապրանք է: Օրեր առաջ նա կանչվել է կառավարություն, հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, մշակվել է ծրագիր` ոնց կարելի է պարտությունը բարդել բանակի վրա...
Երբ ասում էինք` Սամվելն ու Աննան են կառավարել պատերամզը, չհերքվեց: Ամենակարևոր հարցը, որ պետք է տրվեր նրան` արդյո՞ք այդ օրերին Աննայի հետ գտնվել է բունկերներում ու ի՞նչ են արել Ջաբրայիլի օպերացիայի ժամանակ ու հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը: Ի՞նչն է եղել պատճառը, որ այն օրը, երբ Աննան եղել է Ջալալ Հարությունյանի մոտ, հաջորդ օրը երրորդ մահափորձն է իրականացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ:
Սամվել Բաբայանի կողմից դա խանդի՞, սիրո՞, թե՞ մեկ այլ դրսևորում էր: Բաբայանն այդ հարցերին պատասխաններ չտվեց»,- նշեց Իսագուլյանը` հավելելով. «Ի դեպ, բունկերներից մեկում ավագ սպաներից մեկը նույնիսկ փորձել է Աննա Հակոբյանին գնդակահարել, ուղղակի մյուսները թույլ չեն տվել` ասելով` դժվար է ասել նրա հոգեկան հիվանդ ամուսինն ինչ կանի»: