Գոհար Ավետիսյանն իրականացրել է մոր նվիրական երազանքը՝ ծախսելով 40 միլիոն
ՎիդեոՌուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ուրախացրել է մայրիկին՝ Նաիրային, ով օրերս դարձավ 55 տարեկան, թանկարժեք նվերով, որի մասին կինը երազել է ամբողջ կյանքում: Գոհարը նվերի հանձնումը նկարահանել է։ Մայրը չի կարողացել զսպել արցունքները։
Գոհար Ավետիսյանը նրան հանձնել է բնակարանի բանալիները, որը գտնվում է Մոսկվայի էլիտար թաղամասերից մեկում։ Ինչպես հայտնել է Գոհարը, 130 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքի գինը կազմում է 40 մլն ռուբլի: Սակայն, սիրելի մոր համար ոչ մի գումար նա չի ափսոսում։