Լրահոս
Կարևոր


Մեր երկրին պետք է քաղաքի` քայլ առ քայլ զարգացման պլան, որպեսզի մենք քսանմեկերորդ դարի քաղաք ունենանք․ Նարեկ Կարապետյան

Վիդեո

«Երևանին պետք է զարգացման ծրագիր։ Երբ մենք գնում ենք տարածաշրջանի մյուս քաղաքներ, տեսնում ենք, որ իրենք առաջ են անցել։ Ես Շիրակացու Ճեմարանում եմ սովորել, և ամեն օր Մասիվ եկել եմ դասի։ Ասեմ տարբերությունը. տարբերությունը մեծ չէ այսօրվա և տասնհինգ տարի առաջվա Մասիվի միջև։ Չկա զարգացման ծրագիր, քաղաքի զարգացման պլան չկա։ Մեր երկրին պետք է քաղաքի` քայլ առ քայլ զարգացման պլան, որպեսզի մենք քսանմեկերորդ դարի քաղաք ունենանք»,- այս մասին ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ՝ Նոր Նորքում շարժման գրասենյակների բացմանը։

Նարեկ Կարապետյանը խոսել է Երևան քաղաքի առօրյա խնդիրների և երկարաժամկետ մարտահրավերների մասին և նշել, որ փոփոխությունների համար պետք է մարդ, ով խելոք աշխատում է, ով ամեն օր աշխատում է՝ քայլ առաջ գնալու համար։

«Եվ մենք բոլորով պետք է դրան հասնենք։ Ո’չ իմ ու քո չանենք, ո’չ ասենք՝ դու քպ-ական ես, դու հանրապետական ես, կամ դու ոչ մի կուսակցության մասնակից չես։ Եթե մարդ ունի լավ աշխատանքային փորձ, կարողանում է լավ աշխատել, նա մեր թիմի անդամ է» ։

Անդրադառնալով օրեր առաջ շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու ժողովի ժամանակ իր կողմից արված հայտարարությանը՝ Նարեկ Կարապետյանը նշել է. «Մեր երկրին պետք է նոր ղեկավարի անուն, մեր երկրին պետք է հինգերորդ ղեկավարի անուն, քանի որ եթե մեր նախորդ ղեկավարներից որևէ մեկը լինի ղեկին, մեր հասարակության մի մասը նրան չի ընդունի։ Բոլոր ղեկավարներից յուրաքանչյուրին մեր հասարակության մի մասը չի ընդունում։ Դրանից հետո բոլոր կողմերից՝ թե ներկայիս իշխանության, թե առաջին, երկրորդ, երրորդ նախագահների կողմից եղան կարծիքներ, որ այդպես չէ։ Ի՞նչ եք կարծում, մեր երկրին պետք է հինգերորդ՝ նոր ղեկավար, թե մենք պետք է մնանք նույն ազգանունների շարքում։

Օտար երկրները այսպիսի հարց են լուծել։ Օրինակ՝ ԱՄՆ իշխանությունները չեն թողնում՝ մարդը երկու անգամից ավել իշխանության մնա։ Դրա հիմնական նպատակն այն է, որ ժողովրդի մի մասն արդեն հակասություն է զգում այդ անձի նկատմամբ և ամեն օր պաշտոնավարում ավելի է խորացնելու այդ հակասությունը։ Դրա համար երկրորդ ժամկետից հետո չեն գնում առաջ։ Մեր երկրի այսօրվա վարչապետը գնում է երրորդ ժամկետի, ու մեր երկրի սահմանադրությունն այնպես է սարքած, որ կարող է չորրորդ էլ մնալ, հինգերորդն էլ մնալ… անսահմանափակ ժամանակ։ Եթե մենք մեզ նեղություն չտանք ու չսկսենք աշխատել դրա դեմ, որովհետև եթե դեմը չառանք, ամեն տարի ավելի խիստ է դառնալու, ավելի շատ է ոստիկանական ուժերի միջոցով ժողովրդին ճնշելու, որ փորձի մնալ իշխանության։ Պետք է դեմը առնել, որպեսզի ամեն իշխանություն ունենա իր ժամկետը, կատարի իր գործի մաքսիմումը և հեռանա»։

Նոր Նորքի 7-րդ զանգված 38/1, Վիլնյուսի 1/7 և Վիլնյուսի 35/5 hասցեներում պաշտոնապես բացվել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման երեք գրասենյակ։

Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանԵթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանՎարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԵպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա ՍողոմոնյանՀետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԽաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԱդրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանՈրպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիրՁեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան Հետապնդումներով ու ապօրինություններով Ալիևի ծրագրերը չեք իրականացնելու․ դրա համար ենք մենք այստեղ. Էդգար ՂազարյանՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանՈրքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանUcom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումՓաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ» «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ» Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ» Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ» Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան Աբրահամյան