«Շուշիի դաշտում եմ, շրջափակման մեջ, 3 տեղից վիրավոր եմ»․ 2 ամսվա զինծառայողի վերջին զանգը եղբորը
ՎիդեոՆոյեմբերի 7-ին Շուշիի մատույցնեում՝ Քարին տակ գյուղում, զոհվել է ժամկետային զինծառայող Արսեն Դավթյանը: Արսենը 2020 թվականի հուլիսի 2-ին էր զորակոչվել բանակ: 2 ամսվա զինվոր էր։ Մայրը որդուն չէր տեսել զինվորական համազգեստով, երդման արարողությանը չէի կարողացել գնալ, Արսենը զանգել էր մորն ու ասել. «Մամ ջան, շնորհավորի տղուդ, երդվել եմ՝ ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը»:
«Զանգել էր եղբորը, ասել էր՝ ախպերս ես վիրավորվել եմ, Շուշիի դաշտում եմ, 3 տեղից վիրավորվել եմ, մամային չեմ կարա զանգեմ, մամայիս կասես կներես ու կասես, որ բոլորիդ շատ սիրում եմ»,- պատմում է Արսենի մայրը՝ Արմինե Հարությունյանը:
Արսեն Դավթյանը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 24-ին. «Ծնունդը գերեզմանոցում եմ արել, տորթը տարել եմ, որ իմ բալեն էնտեղ մոմերը փչի»,- ասում է մայրը:
Մանրամասները՝ տեսանյութում