Լրահոս
Կարևոր


Ինչպես է Հայաստանը ներգրավում հանքարդյունաբերական ներդրումներ. Վարդան Ջհանյանը` Minig.com.au-ին

Վիդեո

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ Ռիադում FMF-2026 միջազգային ֆորումի ընթացքում հարցազրույց է տվել Mining.com.au յութուբյան ալիքին։

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

Շատ ուրախ եմ այսօր այստեղ նստել Վարդան Ջանյանի հետ։ Նա Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահն է։ Բարի գալուստ։ Ինչպես հասկանում եմ՝ սա Ձեր առաջին մասնակցությունն է Future Minerals Forum-ին։ Կարո՞ղ եք ասել՝ ինչն է Ձեզ բերել այստեղ և ինչ ակնկալիքներ ունեք։

_Շնորհակալություն հրավերի համար։ Այո, սա Հայաստանի համար առաջին փորձն է` մասնակցել այս մեծ միջոցառմանը։ Մինչ այժմ մենք հիմնականում մասնակցում էինք Լոնդոնում անցկացվող Future Minerals Conference-ին, սակայն մեզ համար այս տարածաշրջանային ֆորումը կարող է դառնալ նույնիսկ ավելի կարևոր։

Սաուդյան Արաբիան գտնվում է Մերձավոր Արևելքում, իսկ Հայաստանը՝ շատ մոտ այդ տարածաշրջանին․ մենք գտնվում ենք Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ռուսաստանի միջև։ Այս փորձը մեզ համար շատ կարևոր է։

Մեր պատվիրակության կազմում այստեղ են նաև կառավարության ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՏԿԵՆ փոխնախարարը։ Սա մեծ հնարավորություն է՝ ձեռք բերելու փորձ և զարգացնելու մեր մասնակցությունը այս ֆորումին նաև առաջիկա տարիներին։

Դուք իսկապես բարձր մակարդակի պատվիրակություն ունեք։ Կարո՞ղ եք պատմել Սաուդյան Արաբիայի և Հայաստանի հարաբերությունների մասին, հատկապես հանքարդյունաբերության, մետաղների և օգտակար հանածոների ոլորտում։ Եվ նաև գիտեմ, որ Հայաստանը հյուրընկալելու է COP 17-ը այս տարի։ Գուցե այստեղ փորձ եք ձեռք բերում նման մեծ միջոցառումների կազմակերպման համար։

_Այո, ճիշտ եք։ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները դեռ նոր են սկսվում, և դեռևս մեծ ծավալ չեն ունեցել։ Սակայն դա մեզ համար մեծ հնարավորություն է, քանի որ մեր կողքին կա հզոր տնտեսություն, որի հետ տնտեսական կապերը դեռ քիչ են զարգացած։ Սա նշանակում է, որ մեծ ներուժ կա համագործակցության համար։

Ինչ վերաբերում է մեծ միջոցառումներին՝ այս ֆորումը մեզ համար շատ ուսանելի է, քանի որ մենք այս տարի Հայաստանում նույնպես հյուրընկալելու ենք խոշոր միջազգային միջոցառում։

Այդ երեք օրերի ընթացքում մենք շատ բան ենք սովորելու և այդ փորձը կփոխանցենք ու կկիրառենք Հայաստանում։ Բացի այդ, մեզ համար շատ կարևոր է այն, ինչ անում է Սաուդյան Արաբիան հանքարդյունաբերության ոլորտում․ նրանք մեծ ներդրումներ են կատարում, բացում են ոլորտը նոր ներդրողների համար։

Սա լավ օրինակ է Հայաստանի համար, քանի որ մենք ևս կարիք ունենք բարձր որակի նոր ներդրողների։ Սաուդյան փորձը՝ ինչպես գրավել ներդրումներ, շատ օգտակար կարող է լինել մեզ համար։

Իսկ ի՞նչ արդյունքներ եք ակնկալում այս մասնակցությունից Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի համար։

_Արդյունքները բազմաթիվ են։ Առաջին հերթին՝ նոր գաղափարներ։ Այստեղ խոսքը միայն ներկա իրավիճակի մասին չէ, այլ ապագայի` նոր տեխնոլոգիաների, նոր մոտեցումների և լավագույն փորձի։

Երկրորդը՝ կապերի ստեղծում։ Այստեղ հավաքված են հանքարդյունաբերության ոլորտի առաջատար ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից։ Այսպիսի ցանց ունենալը շատ կարևոր է, որովհետև այս ոլորտում մրցակցությունը այնքան էլ շուկայի համար չէ, քանի որ մետաղների պահանջարկը շատ մեծ է։ Այստեղ ավելի կարևոր է գործակցությունը, փորձի և գիտելիքի փոխանակումը։

Մենք արդեն ծանոթացել ենք շատ մասնագետների հետ և նրանց հրավիրել ենք Հայաստան՝ մասնակցելու COP-ին և մեր տարածաշրջանային հանքարդյունաբերական ֆորումին։ Այս գործակցությունները կարող են ստեղծել լավ միջավայր Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար։

Վերջում մի հավելյալ հարց։ Ի՞նչ կասեք օտարերկրյա ներդրողներին, որոնք քիչ բան գիտեն Հայաստանի հանքարդյունաբերական իրավական միջավայրի մասին։ Որո՞նք են դրա հիմնական առավելությունները։

_Շատ կարճ նշեմ մեկ հիմնական հանգամանք։ Այստեղ` այս ֆորումում, դուք տեսնում եք, որ բիզնեսը և կառավարությունը միասին են ներկայացված։ Դա ցույց է տալիս, որ Հայաստանում կա բաց և առողջ գործակցություն կառավարության և մասնավոր հատվածի միջև։

Երբ կառավարությունը հասկանում է բիզնեսի կարիքները և գործակցում է նրա հետ, ստեղծվում է լավ միջավայր ներդրողների համար։ Հայաստանում հենց այդպիսի միջավայր կա՝ որտեղ բիզնեսն ու պետությունը միասին ցանկանում են զարգացնել ոլորտը։ Սա ներդրողի համար ամենակարևոր ազդակներից մեկն է։

Շատ շնորհակալ ենք Ձեր ժամանակի համար։ Շատ հետաքրքիր էր ծանոթանալ Հայաստանին՝ որպես հանքարդյունաբերական ուղղության։ Հոկտեմբերին մենք սպասում ենք COP 17-ին և կշարունակենք հետևել Հայաստանի զարգացումներին։

Նեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանԵթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանՎարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԵպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա ՍողոմոնյանՀետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԽաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԱդրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանՈրպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիրՁեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան Հետապնդումներով ու ապօրինություններով Ալիևի ծրագրերը չեք իրականացնելու․ դրա համար ենք մենք այստեղ. Էդգար ՂազարյանՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանՈրքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանUcom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումՓաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ» «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ» Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ» Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ» Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանApple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-ն