ՀՀ-ում լավ կյանքը հասանելի է բոլոր նրանց, որոնք կարող են և ուզում են ընթանալ կրթության ճանապարհով. Փաշինյան
ՎիդեոԱյսօր՝ հենց 2026 թվականին, ՀՀ-ում լավ կյանքը հասանեի է: Այդ մասին «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի» (EUCC) հիմնակերքի արարողության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի Հանրապետությունում լավ կյանքը հասանելի է բոլոր այն մարդկանց, որոնք կարող են և ուզում են ընթանալ կրթության ճանապարհով, ընդ որում՝ անկախ տարիքից: Եվ ընդհակառակը լավ կյանքը հասանելի չէ ցանկացած մարդու համար, ով որպես լավ կյանք տանող ճանապարհ չի որդեգրում կրթությունը»,- ասել է նա: