Լրահոս
Կարևոր


Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ

Վիդեո

Գիտնականները ցույց են տվել, որ հիշողությունները կարող են պահպանվել ուղեղում և նույնիսկ նորից ակտիվանալ, թեև մարդը դա չի գիտակցում և կարծում է, թե մոռացել է դրանք:

Նոթինգհեմի համալսարանի մասնագետների կողմից իրականացված հետազոտությունը փաստել է, որ ուղեղն ընդունակ է «վերականգնել» անհրաժեշտ հիշողությունները, նույնիսկ եթե մարդը չի կարողանում դրանք գիտակցաբար մտաբերել: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Journal of Neuroscience ամսագրում:

Ուղեղի աշխատանքին հետևելու համար հետազոտողները կիրառել են մագնիսաէնցեֆալոգրաֆիայի մեթոդը. տեխնոլոգիա, որը թույլ է տալիս արձանագրել նեյրոնների ակտիվության ժամանակ առաջացող թույլ մագնիսական դաշտերը: Դրա օգնությամբ կարելի է հետևել այսպես կոչված նեյրոնային օսցիլյացիաների դինամիկային՝ ուղեղի ռիթմիկ էլեկտրական ակտիվությանը, որը հաճախ անվանում են ուղեղային ալիքներ:

Այս ռիթմերը առանցքային դեր են խաղում հիշողությունների ձևավորման, պահպանման և արտաբերման գործում՝ համակարգելով նեյրոնների տարբեր խմբերի աշխատանքը:

Փորձի ընթացքում մասնակիցներին առաջարկել են մտապահել խթանիչների զույգեր՝ որոշակի բառ և կարճ տեսանյութ։ Փորձարկվողները պետք է դրանց միջև վառ ասոցիացիա պատկերացնեին։ Ավելի ուշ նրանց ցույց են տվել բառերը և խնդրել մտաբերել համապատասխան տեսանյութը։ Այդ ողջ ընթացքում մագնիսաէնցեֆալոգրաֆիան արձանագրել է ուղեղի ակտիվությունը, իսկ մեքենայական ուսուցման հատուկ ալգորիթմը, որը վարժեցված է եղել յուրաքանչյուր տեսանյութի բնորոշ նեյրոնային ազդանշանները ճանաչելու համար, վերլուծել է՝ արդյո՞ք տեղի է ունենում համապատասխան հիշողության կրկնակի ակտիվացում, թե ոչ։

Վերլուծությունը ցույց է տվել, որ ուղեղն իսկապես ակտիվացնում է հիշողությունները նույնիսկ այն դեպքում, երբ մարդը չի կարողանում դրանք գիտակցաբար վերարտադրել։ Այնուամենայնիվ, հաջողված և անհաջող մտաբերման միջև կարևոր տարբերություն է հայտնաբերվել։

Երբ հիշողությունն, ի վերջո, հասնում է գիտակցությանը, նեյրոնային ազդանշանն ավելի ռիթմիկ է դրսևորվում ուղեղային ալիքների այսպես կոչված «ալֆա-տիրույթում»։ Գիտնականները ենթադրում են, որ այս ռիթմն օգնում է հիշողության ազդանշանին «առանձնանալ» նեյրոնային ակտիվության ընդհանուր աղմուկի ֆոնին։

Հետազոտողներն այս գործընթացը համեմատում են մարզադաշտի հետ. եթե բազմաթիվ մարդիկ միաժամանակ խոսում են, առանձին բառերը դժվար է տարբերակել, բայց եթե բոլորը սկսում են երգել միևնույն երգը, ձայնը դառնում է հստակ լսելի։ Նմանատիպ մեխանիզմ, հավանաբար, գործում է նաև ուղեղում. նեյրոնային ազդանշանի ռիթմիկությունը թույլ է տալիս հիշողությանը «ճեղքել» ֆոնային ակտիվությունն ու հասանելի դառնալ։

Գիտնականները նաև հայտնաբերել են, որ նման ռիթմիկ ազդանշանի պահին ուղեղի կեղևի զգայական հատվածներում ալֆա-ակտիվության ընդհանուր մակարդակը նվազում է։ Սա հիշեցնում է այն իրավիճակը, երբ մարզադաշտում ընդհանուր աղմուկը թուլանում է և նույնիսկ երկրպագուների մեղմ երգչախումբը դառնում է լսելի։ Հետազոտողների կարծիքով՝ այս արդյունքները կարող են կարևոր նշանակություն ունենալ հիշողության հիվանդությունների, օրինակ՝ դեմենցիայի բուժման համար։ Եթե հիշողությունները շարունակում են գոյություն ունենալ ուղեղում, բայց պարզապես չեն հասնում գիտակցության մակարդակին, ապա ապագա բուժման մեթոդները կարող են ուղղված լինել ոչ թե կորուսյալ հիշողության «վերականգնմանը», այլ արդեն իսկ գոյություն ունեցող հիշողությունների դրսևորման աջակցությանը։

Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատՄենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան