Մարիամ Ալեքսանյանը եւ Գոռ Համբարձումյանը բաժանվել են
ՎիդեոԴեռեւս 2019-ին դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի համար անակնկալ կերպով կայացավ իր եւ դերասան Գոռ Համբարձումյանի նշանադրությունը, սակայն որոշ ժամանակ անց Մարիամը սոցհարթակներից հեռացրեց իր եւ նշանածի բոլոր համատեղ լուսանկարները:
Տեւական ժամանակ նա խուսափում էր որեւէ մեկնաբանություն տալ, եւ միայն հիմա հետեւորդներից մեկի հարցին՝ արդյո՞ք նշանված է, դերասանուհին Ինստագրամի Stories բաժնում պատասխանել է՝ ոչ:
Մարիամն անկեղծացել է եւ հետեւորդներին խորհուրդ տվել սովորել չսպասել ոչ մեկին.«Պետք է ընկնեք, վեր կենաք, էլի ընկնեք, բայց բարձրանալու եք, հիշե՛ք. ինձ նման չտապալվեք: Եթե խոսքը սիրուն սպասելու մասին է, մի սպասեք. ձերը գալու է՝ անսպասելի, հեքիաթային: Պարզապես ուժեղանում ես ներքուստ, ու արդեն քեզնից ուժեղին պետք է ընտրես, որ դու թույլ լինես ու մոռանաս իր կողքին քո ապրած ցավը, տապալումները: Իր կողքին ծաղկելու ես, աճես ու զարգանաս: Իսկ հետո հաստատ լավ է լինելու»:
Չնայած այս խոսքերին՝ դերասանուհին նշել է, որ չէր ցանկանա կորցնել ոչ մի հիշողություն՝ կապված անցյալի հետ.«Ոչ մեկին ու ոչ մի բան չէի ցանկանա ջնջել իմ հիշողությունից. ես շնորհակալ եմ բոլորին»: