Լրահոս
Կարևոր


Ինչո՞ւ է «Իսկանդերը» կիրառվել Շուշիի վրա, ինչո՞ւ «Իսկանդերով» ադրբեջանական ստրատեգիական կարևորության որևէ թիրախ չի խոցվել. (տեսանյութ)

Վիդեո

«Բոլոր մասնագետները՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումով խոսում են այն մասին, որ Շուշին չի ընկել, Շուշին հանձնվել է»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը՝ հավելելով, որ օրն էլ պատահական չի եղել:

«Նոյեմբերի 9-ին հայտարարվեց այդ մասին, որովհետև ադրբեջանցիների համար դա շատ կարևոր էր: Ընդհանրապես պետք է հասկանալ, որ Շուշին ոչ միայն դրոշի տեսանկյունից է իրենց համար հետաքրքիր, կամ կապրիզից ելնելով, կամ, ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Շուշին ադրբեջանական քաղաք է եղել, այլ գլխավորը աշխարհաքաղաքականությունն է և գեոստրատեգիաները: Շուշին ադրբեջանցիների, թուրքերի համար հետաքրքիր է եղել՝ սկսած 19-րդ դարի կեսերից, երբ Փանահ խանը եկավ Շուշի՝ հասկանալով դրա ստրատեգիական նշանակությունը: Եվ ուղիղ 100 տարի առաջ, երբ Շուշին հայաթափվում էր, երբ հայերի ցեղասպանությունն էր կազմակերպվում, նույն թուրք զինվորների աջակցությամբ և խորհրդատվությամբ էր արվում, որովհետև թուրքերը, ինչպես 100 տարի առաջ հասկանում էին Շուշիի նշանակությունը կովկասյան գեոստրատեգիայում, այնպես էլ հասկանում են այսօր, ու դրա համար նրանց հիմնական ուղղությունը Շուշին էր»,- նշեց նա:

Միհրան Հակոբյանն ասաց՝ հիմա կարո՞ղ են հարց տալ՝ ինչո՞ւ է «Իսկանդերը» կիրառվել Շուշիի վրա, ինչո՞ւ «Իսկանդերով» հարվածներ չի հասցվել ադրբեջանական կառավարման կենտրոններին, կամուրջներին, ստրատեգիական կարևորության որևէ թիրախ չի խոցվել, այլ խոցվել է միայն Շուշին: «Ըստ էության, շատ տրամաբանական է Կուրղինյանի հայտարարությունը, որ տեղի է ունեցել դավաճանություն, հայկական ուժերին «Իսկանդերով» հարվածելու պատրվակի ներքո Շուշիից դուրս հանել են տվել, որպեսզի Շուշին հանձնեն Ադրբեջանին, և դա տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ: Երբ քննիչ հանձնաժողով կստեղծվի և պատերազմի հետ կապված բոլոր առեղծվածները կբացահայտվեն՝ հստակորեն պետական, ազգային դավաճանությունը ջրի երես է դուրս գալու: Բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակցել են այս դավաճանությանը՝ Փաշինյանի, նրա ընտանիքի գլխավորությամբ, կանգնելու են դատարանի առջև»,- նկատեց քաղաքական գործիչը:

Միհրան Հակոբյանը նշեց. «Փաշինյանը Շուշին ծախել է, հանձնել է, իսկ հիմա արդարանում է՝ ասելով, թե դժգույն քաղաք էր, հետո թե՝ ադրբեջանական քաղաք էր: Որպեսզի հասկանանք, թե որն է Շուշիի նշանակությունը, պետք է հասկանանք, թե ինչու էր 1992թ. մայիսի 8-ի դրությամբ ադրբեջանաբնակ: 1920թ., երբ թուրք զինվորականների հետ այն հայաթափում էին, գիտե՞ք, թե ովքեր էին՝ Խալիլ և Նուրի փաշաները: Խալիլը Էնվեր փաշայի հորեղբայրն էր, Նուրի փաշան՝ Էնվերի եղբայրը: Օսմանյան կայսրության բարձրաստիճան զինվորականներ էին: Ադրբեջանը խորհրդայնացավ 1920թ. ապրիլին. Կարմիր բանակը մտավ Ադրբեջան ու արագ երկիրը խորհրդայնացվեց: Ադրբեջանական բանակն այդ ժամանակ Շուշիի մոտակայքում էր՝ թուրք զինվորականների գլխավորությամբ: թուրքերը Ադրբեջանի մուսաֆաթական կառավարությանը բացատրել էին, որ աշխարհաքաղաքական զարգացումներին դիմակայելը անհնար է, ավելի լավ՝ ռեսուրսը տարեք Ղարաբաղ, հայաթափեք, Շուշիի հարցը լուծեք ու վերջնական որոշումների ժամանակ ավելի բարենպաստ պայմաններ կունենաք: Ինչո՞ւ էին ուզում Շուշին, որովհետև այն Արցախի սիրտն է, բանալին»:

Բանախոսը հիշեցրեց՝ Դուբայում հանդիպում է տեղի ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների միջև, և ինչպես Սերժ Սարգսյանի դեպքում, այս անգամ էլ ադրբեջանցիներն Ալիևի անունից 5 միլիարդն առաջարկել են Նիկոլ Փաշինյանին:

Ավելին այստեղ

Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը