ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է ապստամբություն անենք, իսկ «Նիկոլ» գոռացողները տղամարդ չեն, նրանց մեջ նամուս չկա․ Վազգեն Մանուկյան
ՎիդեոՄենք հիմա սահմանադրական ճանապարհով գնում ենք, ուզում ենք դուրս վռնդել Նիկոլ Փաշինյանին: Եթե սահմանադրական ճանապարհն արդյունքի չբերի, պետք է ապստամբություն անենք: Այս մասին Արարատում հայտարարել է Վազգեն Մանուկյանը՝ նշելով, որ դա ժողովրդի բնական իրավունքն է:
«Այդ իրավունքն ամրագրված է ԱՄՆ Անկախության դեկլարացիայում: Գրված է՝ եթե կառավարությունը չի կարողանում կատարել իր պարտականությունները, ժողովուրդն ապստամբության իրավունք ունի: Այն կա նաև Գերմանիայի սահմանադրության մեջ»,-ասել է նա՝ հավելելով, որ սա ժողովրդի ապագայի հարցն է, կամ մենք կործանվում ենք, կամ՝ գնում առաջ: