Որքան գումար կստանան պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները
ՎիդեոԿառավարությունն այսօր ընդունեց նախագիծ, որով առաջարկվում է միանվագ 500 հազար դրամ սոցիալական աջակցություն տրամադրել Արցախյան պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց:
Նախագիծը չի վերաբերում 1-ին ու 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած անձանց, ովքեր արդեն ստանում են ֆինանսական աջակցություն:
Վիրավորում ստացած անձանց շարքում ներառվում են բոլորը, ոչ թե միայն զինծառայողները: Միջոցառման շահառու հանդիսանալու է մոտ 6 հազար անձ: