Լրահոս
Կարևոր


Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ)

Վիդեո

«Մեր առջևում Իշխանասարն է, պարզ երևում է, Թուրքերն էնտեղ դիրքավորվել են։ Ժողովուրդը քնում, արթնանում է՝ չգիտի՝ վաղը ի՞նչ կլինի։ Ալիևը ոչ Հայաստանի պատմություն գիտի, ոչ էլ Ադրբեջանի, իրա ապուպապերը հայկական հողից են սնվել, նույն քոչվոր թուրքերն են, որ եկել են մեր սարերում հաստատվել են, անասուն են պահել, հիմա ասում ենթե այստեղ են ապրել»։


Ահա այսպիսի անհանգստություններով է ամեն օր քնում ու արթնանում սահմանամերձ դարձած Սյունիքի բնակիչը։


«Ոչ Արևմտյան Ադրբեջանին»  շարժման  համակարգող Սուրեն Սուրենյանցը երկօրյա այցով Սյունիքում էր՝ լսելու քաղաքացիների անհանգստությունն ու մտահոգությունները։


Սոցիալական խնդիրների կողքին՝  սյունեցիները անհանգստացած էին անվտանգային հարցերով, ցույց էին տալիս իրենց սարերը և ասում՝ ահա, այստեղ պատերազմից հետո հաստատվել ու ամրացել են ադրբեջանցիները։


Քաղաքացիներին հատակես անհանգստացնում էր այն, որ պայմանավորված՝ Իրանում տիրող պայթյունավտանգ իրավիճակով, կարող է օտարազգիների անվերահսկելի հոսք սկսել  դեպի Սյունիք, այդ թվում՝ ադրբեջանցիներ և թուրքեր․
«Գյուղի ներքևում՝ Որոտանի հատվածում էլ  թուրքեր ու ադրբեջանցիներ են եկել, նրանք գիշերը թե սարով կմտնեն, թե այլ ճանապարհով, չենք կարող ասել։ Հեռուստատեսությամբ տեսնում ենք, եկել հասել են՝ Ամասիա, Գյումրի, անգամ Երևանում են շրջում, ազատ խոսում, դե թող Փաշինյանն էլ գնա Բաքու, Սումգայիթ, ազատ խոսի, կարող է՞։ Փաշինյանն ուզում  է մեր ժողովրդին վախի մթնոլորտում պահի, բայց ո՞վ է ինքը, մեր ժողովուրդը կոտրվող չէ»  ,-ասում է քաղաքացին։


Սյունեցի կինն էլ մտահոգություն է հայտնում,  որ անվտանգային խնդրի պատճառով այսօր շատ հաճախ գյուղացիները վախենում են  կենդանիներին տանել արոտավայր, քանի որ սահմանն արդեն այնքան մոտ է, որ կենդանիները փախչում են ու մտնում  Ադրբեջանի տարածք․
«Անասուններին պետք է տանել արոտավայր, բայց այսօր դրա հետ կապված որոշակի խնդիրներ կան։ Արոտավայրերի հասանելիությունը սահմանափակ է, և մարդիկ հաճախ դժվարանում են ապահովել անասունների խնամքը։ Այնուամենայնիվ, ներկայումս ընդհանուր լարվածություն կամ խուճապ չկա․ եթե նախկինում նման անհանգստություններ եղել են, հիմա դրանք զգալիորեն նվազել են։

Արտահոսքի կամ օտարերկրացիների ներկայության հետ կապված լուրջ խնդիրներ առայժմ չեն նկատվել։ Չնայած պատերազմից հետո շրջանառվում են խոսակցություններ, թե հնարավոր է տարածքում լինեն ադրբեջանցիներ կամ թուրքական ծագմամբ անձինք, բնակիչները նշում են, որ նման դեպքերի ակնհայտ դրսևորումներ չեն տեսել»,-ասում է բնակիչը։

Սյունիք այցի ընթացքում Ոչ Արևմտյան Ադրբեջանին»  շարժման  համակարգող Սուրեն Սուրենյանցը հանդիպել է նաև Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա տեր Ահարոնի հետ՝ լսելու սյունեցիների անհանգստություններն ու լսելու հոգևորականի պատկերացումները՝ այս խնդիրների լուծման հետ կապված։

Արդեն Գորիսի հայտնի Զանգեր կոչվող հատվածում, որի դիմացի հատվածում ադրբեջանական ապօրինի ներխուժումից հետո հաստատված զինվորականներն են, Սուրենյանցը ներկայացրեց սյունեցիների փոխանցած մտահոգությունները։


Նրա խոսքով՝ գարնանային աշխատանքների մեկնարկին ընդառաջ պարզ է դառնում, որ շատ մարդիկ կրկին չեն կարողանալու զբաղվել գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Սահմանամերձ գյուղերում լուրջ մտահոգություն կա նաև դպրոցների փակման վտանգի վերաբերյալ, ինչը կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ այլևս չկարողանան կապվել իրենց հողի ու տան հետ և ստիպված լինեն լքել բնակավայրերը, լավագույն դեպքում նրանք կտեղափոխվեն Գորիս կամ Երևան, իսկ գուցե նաև արտերկիր։

«Մարդկանց համար այսպես կոչված «խաղաղությունը», որի մասին խոսվում է իշխանությունների կողմից, ավելի շատ անորոշություն է ստեղծում, քան կայունություն։ Գրեթե բոլոր զրուցակիցները ցույց են տալիս շրջակա սարերը և նշում, թե որտեղ են տեղակայված ադրբեջանական զորքերը։ Նույնիսկ այն պահին, երբ մենք զրուցում ենք, գտնվում ենք դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին գտնվող պատմական վայրում, որը տարիներ առաջ մարդաշատ էր, իսկ հիմա՝ զգալիորեն դատարկված ու պասիվ։

Սոցիալական խնդիրների մի ամբողջ փաթեթ կա։ Խոսվող բարեփոխումները՝ առողջապահական և այլ ոլորտներում, ըստ մարդկանց, չեն հասել Գորիս կամ չեն իրականացվել այնպես, ինչպես ներկայացվում է։ Բացի այդ, քաղաքացիների շրջանում առկա է վախ՝ իրենց տեսակետը հրապարակային արտահայտելու հարցում։ Նրանք մտահոգվում են հնարավոր ճնշումներից՝ նշելով, որ եթե անգամ ավելի պաշտպանված խավերի ներկայացուցիչներ են ենթարկվում հետապնդման, ապա սովորական քաղաքացին առավել ևս կարող է վախենալ»,-ասում է Սուրենյանցը ։

Նրա փոխանցմամբ՝ մյուս կարևոր անհանգստությունը կապված է Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի հետ։ Մարդիկ մտահոգված են ադրբեջանցիների հնարավոր վերադարձի թեմայով, հատկապես այն պայմաններում, երբ չկա ստորագրված խաղաղության պայմանագիր և միջազգային հստակ երաշխիքներ։ Այս ամենը խորացնում է անվստահությունն ու թերահավատությունը՝ խաղաղության կայունության նկատմամբ

«Լարված իրավիճակ կա նաև Իրանի շուրջ զարգացումների պատճառով։ Քաղաքացիները մտավախություն ունեն, որ հնարավոր փախստականների հոսքը կարող է ստեղծել լրացուցիչ ռիսկեր, և այդ իրավիճակից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ նույնիսկ էթնիկ առումով վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով։

Չնայած հույս ունեմ, որ թե’ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թե’ ՀՀ անվտանգության ծառայությունն ուշիուշով վերահսկում են իրավիճակը, բայց միեւնույնն է՝ մարդկանց մոտ ընդհանուր առմամբ բացակայում է ապահովության և բարեկեցության զգացումը, ինչի մասին հաճախ խոսվում է պաշտոնական մակարդակով» ,-ամփոփեց զրուցակիցը։
Մասնավոր զրույցներում սյունեցիները նաև մտահոգություն էին հայտնում նաև ԿԳՄՍ նախարարության որոշման հետ կապված, ըստ որի, օպտիմալացման անվան տակ Սյունիքում 50 դպրոց են նախատեսում փակել։

Ըստ սյունեցիների՝ սա կարող է հանգեցնել սահմանամերձ բնակավայրերի դատարկմանը, ինչն ավելի կթուլացնի անվտանգային համակարգը։

Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանՎարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԵպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա ՍողոմոնյանՀետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԽաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԱդրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանՈրպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիրՁեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան Հետապնդումներով ու ապօրինություններով Ալիևի ծրագրերը չեք իրականացնելու․ դրա համար ենք մենք այստեղ. Էդգար ՂազարյանՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանՈրքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանUcom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումՓաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ» «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ» Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ» Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ» Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանApple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերը