Լրահոս
Կարևոր


«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ)

Վիդեո

Մարտի 19-ին Հայաստան է ժամանել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Երևանում նա հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկկողմ հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, տնտեսական և ներդրումային ծրագրերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Մարթա Կոսը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը Երևանի՝ խաղաղությանն ուղղված ջանքերին։

Երևանում Մարթա Կոսը հանդիպել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Հանդիպումից հետո նա հայտարարել է Հայաստանին լրացուցիչ 140 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու մասին։

Հայաստանի այցի շրջանակում հանձնակատար Կոսը եղել է նաև Շիրակի պետական համալսարանում, հանդիպել ուսանողների հետ և հանդես եկել «ԵՄ–Հայաստան ներկայիս հարաբերությունները» թեմայով դասախոսությամբ։

Համալսարանում «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման Շիրակի մարզային կառույցի անդամները հանձնակատարին փոխանցել են խնդրագիր՝ բարձրաձայնելով Հայաստանի ինքնիշխանությանը և կարգավիճակին սպառնացող վտանգները, ինչպես նաև անվտանգության ռիսկերի և հնարավոր ռազմական էսկալացիայի վերաբերյալ իրենց մտահոգությունները։

Նախաձեռնության անդամները իրենց խնդրագրում ԵՄ-ին կոչ են անում հստակ հանրային ազդակ տալ, որ չեն աջակցում այն ենթակառուցվածքային նախագծերին, որոնք իրականացվում են առանց Հայաստանի ինքնիշխանության հաշվառման և առանց դրա լիարժեք մասնակցության՝ իր տարածքով անցնող տարանցիկ հոսքերի կառավարման և վերահսկողության գործում։ Միաժամանակ նրանք  առաջարկում են նախաձեռնել «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախագծերի անկախ միջազգային փորձաքննություն՝ դրանց համապատասխանությունը գնահատելու անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և էթնիկ ռիսկերի կանխարգելման չափանիշներին:
Ստորեւ ներկայացնում ենք տեքստն ամբողջությամբ.

«Խնդրագիր

Եվրոպական հանձնաժողովի ինտեգրման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսին

«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» հայկական ժողովրդական շարժման անդամների կողմից

Մենք՝ «Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» հայկական ժողովրդական շարժման ներկայացուցիչներս և համակիրներս, դիմում ենք Ձեզ, հարգելի տիկին եվրահանձնակատար Մարթա Կոս, Ձեր՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցի և «տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման» կարգախոսով առաջ մղվող նախաձեռնությունների քննարկման առնչությամբ, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախագծերի շրջանակում։

Թեև այս նախաձեռնությունները ներկայացվում են որպես զարգացման և եվրոպական ինտեգրման հնարավորություն, հայկական հասարակության մեջ գնալով ամրապնդվում է այն ընկալումը, որ արդիականացման և գործընկերության հռետորաբանության ներքո փաստացի ձևավորվում է պանթյուրքական տրանսպորտային միջանցք՝ Անկարա–Բաքու–Կենտրոնական Ասիա–Եվրոպա ուղղությամբ, որտեղ Հայաստանին վերապահվում է ոչ թե ինքնիշխան սուբյեկտի, այլ արտաքին ուժերի կողմից կառավարվող տարանցիկ օղակի դեր։

1. Ինքնիշխանությանը և Հայաստանի կարգավիճակին սպառնացող վտանգների մասին

Մենք տեսնում ենք, որ այս ձևաչափում մեր երկիրը կանգնած է այն վտանգի առաջ, որ կարող է ներառվել աշխարհաքաղաքական մի նախագծում, որտեղ հիմնական որոշումները կընդունվեն Անկարայում, Բաքվում և այլ արտաքին կենտրոններում, իսկ Հայաստանի տարածքը, հատկապես Սյունիքը, կվերածվի վարձակալվող տարանցիկ հարթակի՝ առանց հոսքերի, սակագների և անվտանգության ռեժիմների նկատմամբ իրական վերահսկողության։

Միաժամանակ, Հայաստանի իշխանությունների պրոեվրոպական հռետորաբանությունը հաճախ հանդես է գալիս որպես վարագույր, որի միջոցով փորձ է արվում հասարակությանը ներկայացնել, թե նման սխեմաները ծառայում են «եվրոպական ուղուն», մինչդեռ Եվրոպական միությանը լիարժեք ինտեգրման իրական ժամկետներն ու հեռանկարները շարունակում են մնալ հեռավոր և անորոշ, այն դեպքում, երբ միջանցքային նախագծերը գործարկվում են արդեն այսօր։

Հանրային դաշտում առավել հաճախ են շրջանառվում ձևակերպումներ, որոնք փաստացի նախապատրաստում են հողը՝ Հայաստանը որպես «Արևմտյան Ադրբեջան» ընկալելու համար, ինչը մենք գնահատում ենք որպես ուղիղ սպառնալիք մեր ժողովրդի պատմական և ազգային գոյությանը։

2. Անվտանգության և ռազմական էսկալացիայի ռիսկերի մասին

Հատուկ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ հաղորդակցությունների և սահմանների բացումը առաջարկվում է առանց հստակ, իրավականորեն պարտադիր միջազգային անվտանգության երաշխիքների։

44-օրյա պատերազմի փորձը ցույց տվեց, թե որքան արագ կարող են ենթակառուցվածքային և քաղաքական պայմանավորվածությունները օգտագործվել Հայաստանի դեմ, երբ բացակայում են ագրեսիայի կանխման արդյունավետ մեխանիզմներ և շահառու պետությունների պատասխանատվության իրական համակարգը՝ խախտումների դեպքում։

Այն պայմաններում, երբ Սյունիքը և հարակից տարածքները կարող են վերածվել արտաքին ուժերի վերահսկողության տակ գտնվող «անցումային միջանցքի», մենք տեսնում ենք թուրք-ադրբեջանական սողացող էքսպանսիայի վտանգ, որը քողարկվում է «տրանզիտի կայունություն» և «միջանցքի անվտանգություն» ձևակերպումներով։

3. Մեր սպասելիքներն ու դիմումները Եվրոպական հանձնաժողովին

Ելնելով վերոգրյալից՝ մենք կոչ ենք անում Եվրոպական հանձնաժողովին և անձամբ Ձեզ, հարգելի տիկին եվրահանձնակատար՝

հստակ հանրային ազդակ հղել, որ Եվրոպական միությունը չի աջակցում այն ենթակառուցվածքային նախագծերին, որոնք իրականացվում են առանց Հայաստանի ինքնիշխանության լիարժեք հաշվառման և առանց նրա ամբողջական մասնակցության՝ իր տարածքով անցնող տարանցիկ հոսքերի կառավարման և վերահսկողության գործընթացում,

նախաձեռնել «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախագծերի անկախ միջազգային փորձաքննություն՝ դրանց համապատասխանությունը գնահատելու անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և էթնիկ ռիսկերի կանխարգելման չափանիշներին,

եվրոպական կառույցների հնարավոր մասնակցությունը նշված նախաձեռնություններին պայմանավորել սահմանների անխախտելիության, ինքնիշխանության և հավասար գործընկերության իրավականորեն պարտադիր երաշխիքների առկայությամբ։

Մենք համոզված ենք, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև իրական և կայուն գործընկերությունը հնարավոր է միայն ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, հավասարության և մեր ժողովրդի կողմից վերապրած ցեղասպանության ու բռնությունների պատմական փորձի լիարժեք հաշվառման հիման վրա»:

Եթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանԵթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանՎարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԵպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա ՍողոմոնյանՀետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԽաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԱդրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանՈրպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիրՁեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան Հետապնդումներով ու ապօրինություններով Ալիևի ծրագրերը չեք իրականացնելու․ դրա համար ենք մենք այստեղ. Էդգար ՂազարյանՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանՈրքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանUcom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումՓաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ» «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ» Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ» Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ» Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանApple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել է