Լրահոս
Կարևոր


Այն, ինչ տեղի է ունենում խորհրդարանում, պրիմիտիվ վախի դրսևորում է․ Վարդևանյան

Վիդեո

 Այն, ինչ տեղի է ունենում խորհրդարանում, պրիմիտիվ վախի դրսևորում է։ Վերջերս տեսնում ենք, որ  գործադիր իշխանության ղեկավարը հաճախ խոսում է ուժեղ տղերքի մասին։ Բա ուժեղ տղերքն արդյո՞ք քաղաքական հայտ ներկայացնելուց մի քանի օր առաջ հատուկ, հրատապ կերպով ընտրական օրենսգրքի փոփոխություն են անում զուտ «Սամվել Կարապետյան» անուն-ազգանունը չօգտագործելու համար։ Բա սա արդյո՞ք ուժեղ իշխանության դիրքն է, կարծում եմ՝ սոցիոլոգիական հարցումներն ու ողջամիտ տրամաբանությունը կհուշեն, որ սա վախեցած իշխանության վարքագիծ է, նույնիսկ՝ շատ վախեցած։ Այս մասին ԱԺ շենքի դիմաց հրատապ ասուլիսում հայտարարեց Արամ Վարդևանյանը։ 

Փաստաբանը հիշեցրեց վախի դրսևորումը, երբ Կարապետյանի նկատմամբ ապօրինի հետապնդում է հարուցվել՝ եկեղեցու պաշտպանության համար, իսկ այսօր  արդեն խոսում են նրա մասին, որ Սամվել Կարապետյան անձնանունը չի կարող օգտագործվել դաշինքի անվանման մեջ, սա ամենամեծ վախի դրսևորումն է։ Փաստաբանն ընդգծեց, որ այն աստիճան ապօրինություն է տեղի ունենում, որի նախադեպը չի եղել։ 
«Պայքարել անվանման դեմ՝ նորարարություն է։ Շատ են խոսում եվրոպական փորձի մասին, ես եվրոպական որևէ երկիր չեմ պատկերացնում, որ ԿԸՀ համապատասխան հայտերը ներկայացնելուց ժամեր առաջ ընտրական օրենսգրքի նման սուբստանտիվ փոփոխություն ներկայացվի։ Վենետիկի հանձնաժողովը նման վարքագիծն արգելում է, այլ հարց է, որ ՀՀ իշխանություններն, ամեն օր խոսելով եվրոպական արժեքների մասին, կիլոմետրերով հեռանում են այդ արժեքներից։ Ի դեպ, օրինակ, Վենետիկի հանձնաժողովի կանոններն այս կերպ կարող են մեկնաբանել մեր հարևան երկրներից, օրինակ, Ադրբեջանում, գուցե հենց որպես լավագույն փորձ այդտեղից էլ վերցնում են օրինակը»,-հայտարարեց Արամ Վարդևանյանն՝ ընդգծելով, որ սա ընտրական համակարգի հավասարության խաթարում է։

«Այս պահին լծակներ ունեն, բանեցնում են, բայց սա խոսում է մի բանի մասին, որ փոփոխությունները գալիս են։ Փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի հետ, փոփոխությունները գալիս են «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ, անձնանունից կվախենան, թե ոչ՝ քավ լիցի»,-ասաց Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանն ու Ալխաս Ղազարյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ՝ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունների վերաբերյալ։ Մասնավորապես, առաջարկվում է փոփոխություններով սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։

Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԱդրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանՈրպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիրՁեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան Հետապնդումներով ու ապօրինություններով Ալիևի ծրագրերը չեք իրականացնելու․ դրա համար ենք մենք այստեղ. Էդգար ՂազարյանՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանՈրքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանUcom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումՓաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ» «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ» Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ» Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ» Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանApple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածՆոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա Յոլյան