ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
ՎիդեոՀանրապետության տարածքում՝ փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ը, 5-ի գիշերը, 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ի ցերեկը, 2-3-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝ փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ը, 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ձնախառն անձրև։
Հանրապետության տարածքում՝