Նույն օպերատիվությամբ մանկապիղծների հարցերը լուծեք ու իրական հանցագործներին բռնեք, որ ամեն օր մարդ չսպանեն. Աննա Կոստանյան
ՎիդեոՈւրեմն քիչ առար տեղեկացանք, որ ոստիկանությունից այցելել են Ռիո մոլ ու փուչիկի վաճառակետի աշխատակցին հորդորել են չեղարկել Մարզահամերգային համալիրի դիմաց մեր կողմից իրականացվող ակցիայի համար նախատեսված փուչիկները։
Ծիծաղելի ա չէ՞, նույնիկս փուչիկներից են վախենում, դեռ չեմ ասում, թե էդ ինչ օպերատիվությամբ իմացան հենց ուր ենք զանգել, հերիք չի, մի հատ էլ արագ-արագ հասան ու մարդկանց սկսեցին ահաբեկել ու զրկել տնտեսական գործունեության իրավունքից։ Էդ նույն օպերատիվությամբ մանկապիղծների հարցերը լուծեք ու իրական հանցագործներին բռնեք, որ ամեն օր մարդ չսպանեն։